Հրազդան քաղաքի «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում աշխատում է միայն 3 ընկերություն
«Նախատեսվում է «Էնջին փրոջեքթ քոմ» փակ բաժնետիրական ընկերությանը որպես շահագործող ներառել «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում»,-այսօրվա կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և հավելեց, որ ընկերությունը զբաղվում է արտասահմանյան խոշոր ընկերությունների համար ծրագրային ապահովման արտադրանքների ստեղծմամբ:
Նա հայտնեց, որ ընկերությունը պլանավորում է բարձր վարձատրվող 11 աշխատակից ունենալ:
Նախարարը տեղեկացրեց, որ «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում կա 8 շահագործող, որոնցից ակտիվ են միայն 3-ը և հավելեց, որ գոտին հարմար է ծառայություններ մատուցող ընկերությունների համար:
Վահան Քերոբյանը հավաստիացրեց, որ Հրազդան քաղաքում գտնվող կենտրոնում գործունեություն ծավալելու համար այս տարի նոր 3-4 հայտ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան