
Երկու օրից Վրաստանում փուլ առ փուլ կառաքվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ՝ Վրաստանը նախատեսվածից ավելի շուտ՝ մարտի 13-ից կստանա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Այս մասին նախարարը հայտարարել է հատուկ հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում: Նրա խոսքով՝ երկրում «Աստրազենեկա» տեսակի պատվաստանյութի ներկրումը տեղի կունենա փուլ առ փուլ:
Մենք ունենք շատ կարևոր տեղեկություն, որ Վրաստանը պատվաստանյութ ստանալու է արագացված տեմպով: Հաստատված տեղեկություն ունենք, որ շաբաթ օրվանից Վրաստանում փուլ առ փուլ կառաքվի պատվաստանյութը,- հայտարարել է Տիկարաձեն: