ԱՄՆ Օլիմպիական կոմիտեն չի պաշտպանում Պեկինի Օլիմպիական խաղերը բոյկոտելու գաղափարը
ԱՄՆ Օլիմպիական կոմիտեն չի սատարում 2022 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի բոյկոտը: Այս մասին հայտարարել է կոմիտեի ղեկավար Սյուզան Լայոնսը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Նրա խոսքով, շատերը մտահոգված են Չինաստանում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակով, կան նաև բոյկոտի կոչեր։
«Մենք չէինք ցանկանա թերագնահատել այն, ինչ տեղի է ունենում Չինաստանում մարդու իրավունքների տեսանկյունից։ Բայց ես կցանկանայի շեշտել, ինչպես արվեց այս ամսվա սկզբին հրապարակված հայտարարության մեջ, որ մենք չենք աջակցում մարզիկների բոյկոտին»,- ասել է նա։
Նա նկատել է, որ նախկինում նման բոյկոտներն արդյունք չեն տվել։
«Հետադարձ հայացք գցելով `կարծում ենք, որ բոյկոտը վնասում է միայն մարզիկներին, ովքեր իրենց կյանքը նվիրել են՝ երկիրը ներկայացնելու հնարավորություն ստանալու համար»,- ասել է ԱՄՆ ՕԿ ղեկավարը: Նրա խոսքով, նման կոչերի առաջացմանը նպաստող խնդիրները պետք է լուծվեն իշխանությունների մակարդակով:
Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել Պեկինի Օլիմպիական խաղերի հնարավոր բոյկոտի հարցի վերաբերյալ: Նրա խոսքով, ամերիկացի առաջնորդը մտադիր է առաջարկություններ լսել ԱՄՆ Օլիմպիական կոմիտեից։
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհի ամենատարեց՝ 118-ամյա բնակիչը Ճապոնիայում կտանի Օլիմպիական ջահը
- Ճապոնացիների կարծիքով՝ օլիմպիական խաղերը պետք է անցկացվեն առանց հանդիսականի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները