Այսօր կառավարությունը որոշում կընդունի, որով իրեն կազատի բյուջե պետական տուրք վճարելուց
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկվել է ընդամենը 23 հարց, որն հարցերի սակավությամբ նախադեպը չունի վերջին կես տարվա ընթացքում: Քննարկվող հարցերից միայն 2-ն են զեկուցվող:
Գործադիրն այսօր որոշում կընդունի, որպեսզի չվճարի Արցախի համար նախատեսված շտապ օգնության մեքենաների պետական տուրքերը:
Կառավարության 2020 թվականի դետեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը գույք ամրացնելու, որպես նվիրատվություն գույք ընդունելու և Արցախի Հանրապետությանը նվիրաբերությամբ գույք հանձնելու մասին» որոշման հիման վրա նախարարությանը ամրացվել էին 37 շտապ օգնության մեքենա:
Նշված մեքենաների հանձնման-ընդունման և պետական հաշվառման համար սահմանվել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետ, սակայն հաշվառման փուլում ծագած բարդությունների պատճառով ավտոմեքենաների պետական հաշվառումը հետաձգվել է: Այդ պատճառով էլ սահմանված ժամկետից ուշ հաշվառումն իրականացնելու համար պահանջվում է յուրաքնաչյուր ավտոմեքնենայի մասով 20 հազար դրամ պետական տուրքի վճարում:
Գործադիրը որոշել է լրացուցիչ ֆինանսական ծախսերից խուսափելու համար մեքենաների պետական հաշվառման համար նախատեսված 15-օրյա ժամկետը երկարաձգել՝ սահմանելով քառամսյա ժամկետ:
Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է երկարացնել օպտիմալացման շրջանակներում «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲԸ և «Վանաձորի բժշկական կոնտրոն» ՓԲԸ-ին միավորման գործընթացը, քանի որ պատասխանատուները չեն հասցնում տեղավորվել ժամանակի մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին