Քաղաքական 22:00 11/03/2021 Հայաստան

«Նախագահ կոչվածն էլ Նիկոլի նման օտարերկրյա ագենտ է»

Հեղինակ` Նարե Գևորգյան

Չնայած եղանակային վատ պայմաններին, ԱԺ մուտքերի մոտ տեղադրված վրաններն այսօր ևս մարդաշատ էին։ Քաղաքացիները, հավատարիմ մնալով իրենց նպատակին, շրջում էին, միմյանց հետ կարծիքներ փոխանակում, փորձում հասկանալ՝ ինչ լուծումներ կան ստեղծված խնդրին։

«Եղանակն ի՞նչ կապ ունի, խի անձրևի ժամանակ երկրի խնդիրները պիտի մոռանա՞նք, թե՞՝ անձրևը սրբելու է ու տանի էս քաոսը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը՝ Հակոբ Տեր-Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ թեև վատառողջ է, բայց և այնպես, այսօր էլ է որոշել գալ արդեն իր համար տուն դարձած Դեմիրճյան փողոց։

«Եկել եմ, որ հասկանամ՝ Նիկոլի կաշին վերջը Իջևանի խոզի կաշի՞ է, թե՞՝ չէ։ Էդ կաշվից որ կոշիկի տակացու կարես, երևի մի հարյուր տարի կդիմանա»,- նշեց նա։

Քաղաքացին վստահ է, իրենց իրականացրած հանրահավաքները թեև դանդաղ, բայց միանշանակ արդյունք տալու են։

«Հիմա որ այս ճանապարհը փակ է, չի՞ խանգարում մարդկանց կյանքին։ Քիչ-քիչ Նիկոլի կաշին կբարակի, կթողնի, կգնա։ Եվ ոչ միայն նա, նախագահ կոչվածն էլ Նիկոլի նման օտարերկրյա ագենտ է։ Ու ես հավատում եմ, որ մի օր գնալու են»,- կարծիք հայտնեց նա։

Մեկ այլ քաղաքացի էլ՝ Էդիկ Ավետիսյանը, որ մեզ հետ զրուցելու պահին նաև Դեմիրճյան փողոցում կրակ էր վառում, որ ներկաները մոտենան ու տաքանան, նշեց, որ իրենք կրակի շուրջ հավաքվում ու կոնսոլիդացվում են, մեկը մյուսի կարծիքն է իմանում, գաղափարակից ընկեր գտնում։

«Ահա, ես այստեղ երեք ընկերներ եմ գտել, նոր եմ ծանոթացել, ու արդեն համարում եմ, որ իրենք իմ հարազատներն են։ Տարբեր ընտանիքներից ենք, բայց նույն կարծիքն ունենք։ Օրինակ ես այս երկրում ինձ ապահով չեմ զգում, ուզում եմ, որ Փաշինյանը գնա, ու չգա այնպիսի մեկը, ում ես չեմ ճանաչում»,- ասաց Էդիկ Ավետիսյանը։

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանն ավելի շատ է մտածում իր իսկ հեռանալու մասին, քան որևէ այլ քաղաքացի, ուղղակի վախենում է, և հիմա ճանապարհ է փնտրում, ու հենց դրանով են պայմանավորված նաև ԳՇ-ի շուրջ ստեղծված «արհեստական» քայլերը։

«Ինքը շատ լավ հասկանում է, որ այսպես շարունակել չի կարող։ Մարդիկ իրենց տանը չեն կարողանում քնել, քանի որ մտածում են՝ բա որ էլի պատերազմ լինի, էլի Նիկոլը չկարողանա ղեկավարել, ո՞նց է լինելու։ Չէ՞ որ այս պատերազմն էլ է Նիկոլը պարտվել։ Եվ արդար կլինի, որ հիմա Նիկոլ Փաշինյանն ընտանիքին վերցնի ու գնա Շուռնուխում ապրելու»,- ասաց քաղաքացին։

Նրա կարծիքով, այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը գոնե մասամբ կկարողանա իր մեղքերը քավել, կամ թողություն խնդրել։

«Ինքն էլ չի հասկանում՝ ինչ է կատարվում իր հետ։ Թող գնա Շուռնուխ, գոնե մեղքերի թողություն լինի։ Ես չեմ ուզում, որ բախումներ լինեն, շարժումը չի ուզում, որ ծայրահեղ քայլեր լինեն։ Մենք շատ լավ գնում ենք դեպի վերջին հանգրվան, ինքը չի կարող որևէ ձև պահել պետությունը, վաղը թոշակի խնդիր կառաջանա, մարդկանց աշխատավարձի հարց կա։ Նիկոլն ուզում է այնքան ժամանակ ձգել, որ ապացուցի, թե ինքը դավաճան չի, բայց չի կարողանա երկար ձգել»,- ասաց Էդիկ Ավետիսյանը։

Քաղաքացու կարծիքով, ճիշտ կլինի, որ Նիկոլ Փաշինյանը տղամարդու քայլ անի ու գնա։

«Ուղղակի ինքը խիստ վտանգ է զգում իր կյանքի նկատմամբ, բայց ես չեմ ուզում, որ իրեն մի բան անեն։ Ասում եմ, թող գնա Շուռնուխ։ Ինքն էլ է ուզում, որ այստեղ շատ մարդ հավաքվի, որ ցույց տա, թե հանրային պահանջով է գնում»,- ասաց նա։

Արագածոտնի մարզի Արագած շրջանի բնակիչ Ավետիս Եսայանն էլ նշեց, որ այնքան ժամանակ է դուրս գալու պայքարի հրապարակ, մինչև Նիկոլ Փաշինյանը չհասկանա, որ երկրի ղեկը պետք է վայր դնի։

«Այսօր հանրահավաք չկա, բայց մենք այստեղ ենք, պիտի այստեղ լինենք։ Սա էլ մեր պոստն է, պիտի պահենք։ Երբ զինվորն իր դիրքը պահում է, ոչ ոք չի ասում՝ վայ, անձրև կամ ձյուն է։ Հիմա պետք է այստեղ լինենք ու այստեղ ենք»,- ասաց նա։

Քաղաքացու խոսքով, մարդիկ պետք է հասկանան, որ այս պահին պետք է մի բռունցք դառնալ, պետք է յուրաքանչյուրն իր չափով ներդրում ունենա հայրենիքի փրկության գործում։

«Պետք է ամեն մեկս մեր գործն անենք, ու շատ լավ անենք։ Հիմա Նիկոլ Փաշինյանն իր գործը լավ չի անում, ու պիտի գնա։ Պետք է հանրությունը պահանջի, խաղաղ ճանապարհով ցույց տա, որ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,- ասաց նա։

Ավետիս Եսայանն անդրադարձավ նաև կարծիքներին, թե շարժմանը միացած մարդիկ ինչ-որ շահ ունեն.

«Ասում են, թե բոմժեր են հավաքվում հրապարակում, գալիս են պիցցա ուտելու, պիցցայակեր են։ Մի հարց էլի տամ. այդ դեպքում կարո՞ղ ենք ասել, որ իրենք էլ խոտակեր են։ Ուղղակի մարդիկ պիտի հասկանան, որ մենք այսօր մի ճանապարհ ունենք, դուրս գալ ու պարտվածի բեռը թոթափել մեր ուսերից։ Ոչ ոք ո՛չ մեր մարզիկի ուժն ունի, ո՛չ մեր զինվորի դուխը, բայց էս պահին մեր գլուխը կախ է։ Պիտի ամեն ինչ անենք, որ նորից կարողանանք գլուխներս պարզ քայլել»,- ասաց քաղաքացին։

Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}