Ադրբեջանը մարտի 15-18-ը պատրաստվում է լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնել` մինչև 10,000 զորքերի մասնակցությամբ
Երկուշաբթի, մարտի 15-ին, Ադրբեջանի զինված ուժերը անտառային և լեռնային տարածքներում կսկսեն օպերատիվ-մարտավարական զորավարժությունները՝ մինչև 10 000 զինծառայողների, գրեթե 100 զրահամեքենաների, մինչև 200 հրթիռահրետանային համակարգերի և ականանետերի ներգրավմամբ՝ իրականացնելով մարտական գործողություններ ահաբեկչական ջոկատների ու ապօրինի զինված խմբավորումների դեմ։ Այս մասին գրում է Zartonk մեդիան՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին:
ՊՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հաստատված ծրագրին համապատասխան, մարտի 15-ին, Ադրբեջանի բանակը կսկսի իրականացնել օպերատիվ-մարտավարական զորավարժություններ։
Պաշտպանության նախարարի ղեկավարությամբ անցկացվելիք զորավարժություններին ներգրավված են մինչև 10 000 զինծառայողներ, մինչև 100 տանկ և այլ զրահամեքենաներ, մինչև 200 տարբեր տրամաչափի հրթիռներ և հրետանային համակարգեր, բազմաթիվ արձակման հրթիռային համակարգեր և ականանետեր, 30 ռազմական ավիացիոն ակտիվներ, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:
Զորավարժությունների ընթացքում, որը կտևի մինչև մարտի 18-ը, զորքերը կկատարեն ահաբեկչական ջոկատների (խմբերի), մասնավորապես` ապօրինի զինված կազմավորումների դեմ պայքարի և հակաահաբեկչական գործողությունների դեմ պայքարի խնդիրները:
Հարակից հրապարակումներ`
- Երկարաժամկետ կտրվածքով, մեծ թվով գործոններ կան, որոնք կարող են էականորեն մեծացնել պատերազմի հավանականությունը. Աբրահամյան
- Փաստորեն հիմա այն ժամանակն է, երբ Ղարաբաղում լուրջ պարտություն կրած Հայաստանում պետք է բանակը գլխատել․ Եվգենի Սատանովսկի
- «Աբսուրդը` որպես ժամանակակից հայկական քաղաքականության հիմնական սկզբունք»․ EurAsia Daily
- Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի՞ ընդդեմ Հայաստանի․ Greek City Times