Արդարադատության նկատմամբ իրականացվող դավաճանության համար պետք է պատասխան տան Փաշինյանը և իր օգնականը. Փաստաբան
«Այնքան անտրամաբանական, անտաղանդ ձևով են իրականացել իրենց ապօրինի միջամտությունները նախաքննական գործընթացներին, որ նույնիսկ չեն էլ կարողացել հետքերը մաքրել»,- ասուլիսում ասաց փաստաբան Գեորգի Մելիքյանը՝ խոսելով 168.am կայքի տարածած տեսանյութի մասին, ըստ որի՝ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողմից Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու հետ առնչվող քրեական գործը խմբագրվում է։
Նա հիշեցրեց, որ Փաշինյանն իր բոլոր ելույթներում, հատկապես երբ նոր էր վարչապետ նշանակվել, ասում էր՝ նախկինում բոլոր հրահանգները նախաքննության գործընթանցին միջամտելու հետ կապված եղել են նախագահականից։
«Գոնե մեկ ապացույց թող բերի, որ նախկինների ժամանակ որևէ նախաքննական գորընթացին եղել է ուղղակի նման կարգի միջամտություն, մեղադրանքի որոշումն առնվազն գրի որևէ նախագահի կամ վարչապետի օգնական։ Չկա նման բան։ Վատ ուսանող է եղել Փաշինյանը»,- ասաց փաստաբանը։
Գ. Մելիքյանի խոսքով, Հայրապետյանների գործով վարչապետի օգնականի միջոցով եղել է ուղղակի անօրինական միջամտություն, դատարան ուղարկելուց առաջ մեղադրանքը փոխվել է։
Փաստաբանի խոսքով, ԱԱԾ-ն շահագրգռված կլինի գործ հարուցել տեսանյութի արտահոսքի, քննիչ Արթուր Այվազանի և Աննա Վարդապետյանի նամակագրական գաղտնիությունը խախտելու վերաբերյալ, բայց այդ տեսանյութով իրենք այսօր բացահայտում են այն դավաճանությունը, որ իրականացվում է մեր արդարադատության նկատմամբ։
«Արդարադատության նկատմամբ իրականացվող դավաճանության համար պետք է պատասխան տան Փաշինյանը և իր օգնականը, և այն անձիք, ովքեր նրան հետ խումբ են կազմել»,- ասաց Գեորգի Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մակինյան. Փաշինյանն էլ Հայրապետյանի գործին միջամտության գործով պետք է ներգրավվի
- Ինչո՞ւ ես ստանձնել այդ դերը, Աննա ջան, ախր ղեկավարդ օրը կգա՝ առանց «ախ քաշելու» քեզ «կհանձնի». Ռուբեն Մելիքյան
- Նիկոլը հրահանգում է՝ այսուհետ բոլոր գործերով բոլոր գործողությունները համաձայնեցնում եք X-ի հետ, X-ը այսօրվանից Աննան է. Փաստաբան
- Համոզված եմ՝ քաղաքական իշխանության կողմից այսպիսի կեղտոտ պատվերները եզակի չեն. Փաստաբան
- Նիկոլ Փաշինյանի խորհրդականը միջամտել է Ռուբեն Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործերի նախաքննությանը. 168.am