Զախարովա․ Ադրբեջանի զորավարժությունները տարածաշրջանում անվտանգության համար վտանգ չեն ներկայացնում
Ադրբեջանի զինված ուժերի օպերատիվ-մարտավարական զորավարժությունները, որոնք անցկացվելու են մարտի 15-ից 18-ը, կրում են պլանային բնույթ և ռիսկեր չեն պարունակում տարածաշրջանում կայունության և անվտանգության համար: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին, գրում է Tass-ը։
«Սովորաբար զորավարժություններն իրականացվում են Հարավային Կովկասի բոլոր պետությունների կողմից, դա արվում է կանոնավոր կերպով, համապատասխան տեղեկությունները նախապես հաղորդվում են շահագրգիռ կողմերին: Մեր տեղեկություններով, այդ զորավարժությունները, ինչպես ասացի, պլանային բնույթ ունեն՝ ուղղված զորքերի մարտական պատրաստվածության կատարելագործմանը և տարածաշրջանում կայունության և անվտանգության համար ռիսկեր չեն ստեղծում», - ասել է դիվանագետը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է մարտի 15-18-ը լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնելու մասին՝ մինչև 10 000 զինծառայողների, մինչև 100 տանկ և այլ զրահամեքենաների, մինչև 200 տարբեր տրամաչափի հրթիռների և հրետանային համակարգերի, բազմաթիվ արձակման հրթիռային համակարգերի և ականանետերի, 30 ռազմական ավիացիոն ակտիվների, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքերի ներգրավմամբ։
Հարակից հրապարակումներ`
- «Ադրբեջանն ու Թուրքիան իրենց հաջորդ հարձակման համար թիրախավորում են Հայաստանը, Սյունիքի մարզը». ANCA-ն դիմել է ԱՄՆ նախագահին և պետքարտուղարին
- Ադրբեջանը մարտի 15-18-ը պատրաստվում է լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնել` մինչև 10,000 զորքերի մասնակցությամբ
- Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի՞ ընդդեմ Հայաստանի․ Greek City Times