«Մայր Հայաստան»-ի բնորդ Ժենյա Մուրադյանը պատմել է, որ նույնիսկ ամուսինը չի իմացել արձանի գաղտնիքը
1960թ․-ի աշնանը Երևանի բնակիչ Ժենյա Մուրադյանը և նրա մայրը դուրս էին եկել գնումների Երևանի կենտրոնում: Այս մասին գրում է rferl-ը։
Երբ մայր ու աղջիկ հերթում սպասելիս են եղել, Մուրադյանը նկատել է բեղավոր տղամարդու, որն ակնդետ նայում է իրեն. վախեցած դեռահասը մայրիկին խնդրում է ուշադիր լինել: Դրանից հետո մայրը լոլիկը կրկին դնում է տեղը և դուրս գալիս շուկայից՝ բռնելով իր հիանալի գեղեցիկ դստեր ձեռքը:
Փողոցում տղամարդը մոտենում է նրանց, ներողություն խնդրում և բացատրում ինչ է ուզում։
Տղամարդու անունը Արա Հարությունյան էր, և նրան վերջերս հանձնարարվել էր ստեղծել քանդակ, որը կփոխարիներ Երևանում Ստալինի արձանին: Քանդակագործը փնտրում էր մի կնոջ, ով կարող էր տեսողականորեն ներկայացնել մայրության ուժը և «հայկական մայր հայրենիքը», և Ժենյա Մուրադյանի մեջ նա հավատում էր, որ գտել է հենց այդ նախատիպը:
Այդ հանդիպումից 61 տարի անց 78-ամյա Մուրադյանը, որն այսօր ապրում է Երևանի կենտրոնի բնակարանում, պատմել է, թե ինչ է տեղի ունեցել տարօրինակ հանդիպումից հետո:
«Մայրս անմիջապես հրաժարվեց: Հետո քանդակագործն ասաց, «լավ, դե, եթե մտափոխվեք, ահա իմ հեռախոսի համարը»,- պատմում է Ժենյա Մուրադյանը:
Երբ Մուրադյանի եղբայրը լսել է շուկայի հանդիպման մասին, ոգևորութեամբ միջամտել է: Արա Հարությունյանը Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում նրա դասախոսն էր։
Միասին՝ եղբայրն ու քույրն, այնուհետև այցելել են Հարությունյանի արվեստանոց, 4-5 սեանսի ընթացքում նա քանդակել էր աղջկա դեմքը։
Մուրադյանը պատմում է, որ այդ քանդակագործը վախենալու չափ կենտրոնացած է եղել գործի վրա։
«Երբ նա նայում էր քեզ, թվում էր, թե տեսնում է քո ներսը»,- ասում է Ժենյա Մուրադյանը:
Մուրադյանի պատկերով քանդակված հուշարձանը պաշտոնապես բացվել է 1967-ին: Բայց 40 տարի շարունակ Մուրադյանը ընտանիքից գաղտնիք էր պահում այն փաստը, որ ինքը սիրված արձանի մոդելն էր՝ չասելով նույնիսկ իր իսկ ամուսնուն:
Մուրադյանն ասում է, որ երբ տեսել է բացված հսկայական հուշարձանը, հարցրել է քանդակագործին, թե ինչու է պատկերել միացված հոնքերով, ինչին ի պատասխան Մուրադյանն ասել է, որ «դա ուժեղ կնոջ խորհրդանիշն է, և դա այն ուժն է, որը ես տեսնում եմ քո մեջ»:
Տիկին Ժենյան պատմել է, թե հուշարձանի հետ կապված մտքերն ինչպես են օգնել է իրեն անցնել իր կյանքի դժվար պահերը՝ ընգծելով, որ փորձել է իր մեջ գտնել այն, ինչ տեսել էր քանդակագործը։
«Քանդակագործն ասաց, որ իմ մեջ ուժ է տեսնում, բայց ես դա չեմ զգացել: Ես ինձ թույլ ու հեշտ համոզվող էի զգում... Բայց ինձ ընտրեցին որպես ուժի պատկեր, ուստի հուշարձանին նայելը հիշեցնում էր ինձ, որ անհրաժեշտ է նույնքան ուժեղ լինել: Դա օգնեց ինձ համարձակություն ունենալ, որն անհրաժեշտ էր իմ կյանքի ընթացքում»,- պատմել է թոշակառու ուսուցիչը։
Այսօր Մուրադյանն իր բնակարանից նայում է հուշարձանին՝ որպես ընտանիքի անդամի, ինչպես նաև հաճույքով է դիտում, թե ինչպես տարբեր տեխնիկաներով լուսավորում են հուշարձանը ազգային տոներին։
Ադրբեջանի հետ վերջին պատերազմի ընթացքում Մուրադյանն ասում է, որ ինքը «ֆիզիկական ցավ» է զգացել, տեսնելով, թե ինչպես են մայրերը սգում իրենց երեխաների մահը:
Մուրադյանն ասում է, որ ինքը հասկանում է, թե ինչու շատ հայ երիտասարդներ լքում են իրենց երկիրը, բայց հույս ունի, որ կարող են «հայրենիքում բարեկեցություն ստեղծել», այլ ոչ թե մեկնել արտերկիր կյանքի:
Նկարները՝ հղմամբ։