Պատերազմի օրերին ՄԻՊ գրասենյակն, իրավամբ, արեց անհնարինը․ Լևոն Բաղդասարյան
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Լևոն Բաղդասարյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․
«Պատերազմի օրերին մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն, իրավամբ, արեց անհնարինը՝ վեր հանելով և տարբեր հարթակներում հնչեցնելով թուրք-ազերի տանդեմի անօրինականությունները։ Պատերազմից հետո պաշտպանի գրասենյակը պաշտպանի գլխավորությամբ մեկ Սյունիքի սարերում էր, մեկ Տաուշի, մեկ Գեղարքունիքի, ըստ էության, իր գործառույթներից զատ կատարելով նաև գործադիրի ֆունկցիաներ։
Այսօր հայրենի կառավարությունը որոշել է կրճատել ՄԻՊ-ի ֆինանսավորումը, պատճառաբանելով, որ ներդրումներ չկան։ Այն, որ ներդրումներ չկան, դադարեցրու այն պատական մարմինների ֆինանսավորումը, գոնե պրեմիաներից զրկիր, ում վարած հարկային, մաքսային, այլ ապաշնորհ քաղաքականության արդյունքում ներդրումներ չեն լինում, ոչ թե կրճատիր այդ կարևոր կառույցի ֆինանսավորումը միայն նրա համար, որ այդ կառույցի վարած գործառույթները կառավարության քիմքին հարիր չեն։
Վերջապես պետք է գիտակցել, որ մարդու իրավունքների պաշտպանի գործնեության իմաստն էլ հենց այն է, որ իրավական հարթության վրա վերացնի անձանց խախտված իրավունքները պետական մարմինների ապօրինություններից, այլ ոչ թե կառավարության դուդուկի տակ պարի։ Իրավամբ, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այսօր այն եզակի պետական կառույցներից է, ում աշխատանքը դրվատանքի է արժանի, և պետության կողմից նման գնահատականի արժանի չէ»։
Հարակից հրապարակումներ`
- Գոհար Մելոյան. ՄԻՊ աշխատակազմի ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ ԱԺ ուղարկված նախագիծն առերևույթ հակասահմանադրական է
- Արման Սաղաթելյան. Դուք հիմար եք. ՄԻՊ-ը միակն է լինելու, ով ձեզ հետո պաշտպանելու է...երևի
- Կառավարությունը որոշել է «պատժել» ՄԻՊ-ին լավ աշխատանքի համար. Տարոն Սիմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան