Թոմաս Բախը վերընտրվել է ՄՕԿ-ի ղեկավար պաշտոնում
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական հեռագիր է ուղարկել ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախին: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ-ից։
«Հարգարժան նախագահ. անձամբ ինքս և հայոց մարզաշխարհի մարդիկ ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ՝ ՄՕԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Ձեր անցած մարզական ուղին և աշխատանքային գործունեությունը վկայում են, որ Դուք լիովին արդարացնում եք օլիմպիական շարժման հետ կապված վստահությունը: Դժվարին մեր ժամանակներում ճիշտ որոշումներ եք կայացնում, որոշումներ, որոնք նպաստում են աշխարհում մարզական համերաշխությանը և առաջընթացին: Դա պատահական չէ, քանզի բազում արգելքներ հաղթահարելով եք նվաճել օլիմպիական չեմպիոնի կոչումը ու հաջողությունը զարգացրել եք նաև ամենօրյա պատասխանատու աշխատանքում:
Այո, համաշխարհային օլիմպիական շարժումը հուսալի ձեռքերում է:
Մաղթում ենք Ձեզ հաջողություններ անձնական կյանքում և աշխատանքում»,-ասված է հեռագրում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները