
Երբ Հայաստանը լինել-չլինելու խնդրի առաջ է կանգնած, թալանչիների մասին դիսկուրսը տարօրինակ է. Մարինե Պետրոսյան
«Ես կարծում եմ, որ ճիշտ կլիներ, եթե վարչապետը հենց սկզբից հեռանար»,- «Hard Day's երեկո»հեռուստահաղորդման ժամանակ հայտարարեց բանաստեղծ, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը և հավելեց, որ այսօր միակ իմպերատիվը Նիկոլ Փաշինյանի հեռանալն է:
Նկատելով, որ շատերն ասում են, թե ընդդիմությունը ծրագիր չունի՝ գրողը համոզմունք հայտնեց, որ քանի դեռ Փաշինյանը չի հեռացել, ծրագրերի մասին խոսելը դժվար կլինի:
Նրա կարծիքով՝ հասարակության այն հատվածը, որը կտրուկ չի պահանջում Փաշինյանի հեռացումը՝ չի պատկերացնում խնդրի լրջությունը:
«Այսօր, երբ Հայաստանը լինել-չլինելու խնդրի առաջ է կանգնած, թալանչիների մասին հասարակության մեջ դիսկուրսը տրամաբանորեն տարօրինակ է, որովհետև, եթե դու մահվան դիմաց ես, ապա նախ պետք է մտածես փրկվելու մասին»,- հայտարարեց գրողը՝ անդրադառնալով հասարակության շրջանում շրջանառվող թալանչիների հետ գալու մասին խոսակցություններին և նկատեց, որ բոլոր ժամանակների հեղափոխությունները սոցիալական այդ գործոնի վրա են իրականացվել:
Գրողը համաձայն չէ այն թեզի հետ, թե արդար ընտրություններով պետք է իրավիճակը կարգավորվի և բերեց Հիտլերի օրինակը, որը նույնպես եկել էր արդար ընտրություններով:
Նա գտնում է, որ աշխարհաքաղաքական գործընթացների արդյունքում հնարավոր է, որ Հայստանը վերանա և եթե այդ վիճակում մարդն խոսում է արդար ընտրությունների մասին, ուրեմն, կա՛մ անմեղսունակ է, կա՛մ հանցագործ, որն ուզում է պետությունը վերացնել:
Ստեղծված իրավիճակում նախընտրելի տարբերակը, ըստ Պետրոսյանի, Նիկոլ Փաշինյանի հեռանալն է և մեկ տարվա անցումնային կառավարություն ունենալուց հետո ընտրություններ անելը:
Գրողին դուր էր եկել ՀՀ ԶՈւ-ի հայտարարությունը այն դեպքում, երբ, ըստ նրա, երկրում ազգային անվտանգության համակարգը չի գործում:
Հիշեցնելով, որ կար պահ, երբ փորձում էին բանակը դարձնել քավության նոխազ՝ Պետրոսյանը արժանապատիվ համարեց բանակի դիրքորոշումը:
Բանախոսն Արմեն Սարգսյանի դիրքորոշումն անհասկանալի որակեց, իսկ ստեղծված իրավիճակում հուսադրողն ընդդիմության գործողություններն են, քանի որ դաշտում ուրիշ ուժեր չկան:
Հայտարարելով, որ Հայաստանում չկա ռևանշիստական ձգտումներ և պատային իրավիճակ՝ Մարինե Պետրոյան նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի հեռացման բնականոն գործընթաց է գնում:
«Փաշինյանին ոչ մի կառուց չի պաշտպանում, քիչ թե շատ՝ ոստիկանությունն է, որն էլ միանշանակ չէ, որ վճռական պահին կպաշտպանի: Ինքն ունի վերջին հանրահավաքի մասնակիցներին, որոնք ողջ ժողովուրդը չեն, մի մասն էլ բերված էին»,- նկատեց Պետրոսյանը:
Հիմնավորելով Նիկոլ Փաշինյանի հեռացնելու անհրաժեշտությունը՝ գրողը նկատեց, որ նրա գործողություններն ուղղված են իրեն սատարող հասարակության մի հատվածի գեներացմանը, ինչը նորմալ չէ, երբ պետության առաջ կանգնած են անվտանգային խնդիրներ:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


