Շվեդիայի թագաժառանգ արքայադուստրը և ամուսինը կորոնավիրուսով են վարակվել
Շվեդիայի թագաժառանգ արքայադուստր Վիկտորյան և նրա ամուսինը՝ արքայազն Դանիելը, վարակվել են կորոնավիրուսով, գրում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով պալատի մամուլի ծառայությանը։
«Մարտի 10-ից թագաժառանգ արքայադուստրը և արքայազն Դանիելը կարանտինային ռեժիմի են անցել այն բանից հետո, երբ թագաժառանգ արքայադստեր մոտ մրսածության ախտանշաններ են ի հայտ եկել: Պարզվել է, որ զույգը կորոնավիրուսով է վարակվել»,- ասված է հաղորդագրությունում:
Գործակալության տվյալներով, թագավորական ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուսն ուղեկցվում է մեղմ ախտանշաններով, այս պահին վարակակիրներն իրենց լավ են զգում: Ինչ վերաբերում է նրանց երեխաներին՝ արքայադուստր Էստելին և արքայազն Օսկարին, ապա վերջիններն իրենց ծնողների հետ կարանտինի մեջ են գտնվում: Բոլորի առողջական վիճակը վերահսկում է ընտանեկան բժիշկը:
Ըստ մամուլի հաղորդագրության, թագաժառանգ արքայադստեր ծննդյան տոնակատարությունը, որը որոշակի սահմանափակումներով նախատեսվում էր անցկացնել մարտի 12-ին, չեղյալ է հայտարարվել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին