ՊՈԱԿ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում
«Հանրային կապերի և տեղեկատվության» ՊՈԱԿ-ում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումների հիման վրա նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Հիշեցնենք, լրատվամիջոցները գրեցին, որ երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը մի խումբ տղաների հետ այցելել է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ և խուլիգանական կերպով հարձակվել ՊՈԱԿ-ի աշխատակիցների վրա։
«Առավոտյան ՊՈԱԿ-ի աշխատակից Ռաֆայել Աֆրիկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում էր կատարել, որում մի քանի դրվագ էր պատմել պատերազմի օրերին Իոաննիսյանի հակահայկական գործունեությունից։
Ինչպես մեզ հաջողվեց տեղեկանալ՝ Դ. Իոաննիսյանը մի խումբ տղաների հետ այցելել է Աֆրիկյանի աշխատավայր՝ հաշվեհարդար տեսնելու նպատակով։ Խուլիգանական խումբը սկսել է հայհոյել և հարվածել Ռաֆայելին և նրա գործընկերներին։
Դեպքը տեղի է ունեցել Օրբելի փողոցի վրա, հնարավոր է տեսախցիկներից որոշները ֆիքսած լինեն միջադեպը»,- գրել էր «Փաստինֆո»-ն։
Հարակից հրապարակումներ`
- Համապատասխան ստուգումներ ենք իրականացնում․ Ոստիկանությունը՝ Իոաննիսյանի սարքած ծեծկռտուքի մասին
- Դանիել Իոաննիսյանը մի խումբ տղաների հետ գնացել է Հանրային կապերի ՊՈԱԿ և ծեծկռտուք սարքել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա