Կա հայի տեսակ, որի համար օրենքով ապրելն անընդունելի է. Հասրաթյան
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Կա հայի տեսակ, որի համար օրենքով ապրելը անընդունելի է: Ասել է թե՝ երբ գործում է օրենքի «դիկտատուրան», հայի այդ տեսակը, իսկույն ևեթ իշխանությանը նայում է որպես «բռնատիրության», իսկ նրա ղեկավարին՝ «բռնակալի», անկախ նրանից, թե երկիրն ինչպիսի ձեռքբերումներ է ունենում այդ ընթացքում...
Հակառակ դրան, հայի այդ տեսակը, ասես, ողջունում է այն «օրենքի երկիրը», որտեղ քաղաքացին ու իշխանությունը գործում են տարաբևեռ հարթություններում և նրանցից ամեն մեկն անում է այն, ինչ ցանկանում է, ասել է թե՝ քաոս: Այս պարագայում ևս նրա համար կարևոր չէ, թե արդյունքում ինչ է ունենում երկիրը...
Հայի այդ տեսակի համար կարևորն ինքն է ու իր սահմանափակ միջավայրը և ոչ այն ՕՐԵՆՔԻ երկիրը, որտեղ իրավունքն ու պարտականությունը հավասարապես ապրում են կողք-կողքի և տարածվում բոլորի վրա...
Հայի այդ տեսակի պատկերացմամբ ժողովրդավարություն ասվածը ոչ թե օրենքով ապրելն է, այլ այնպես, ինչպես թելադրում է սեփական շահը... Արդյունքում, հենց այդպես էլ իշխանության են գալիս պատահականությունները և Երկիրն ունենում է այն, ինչ ունենք այսօր...»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան