Վիտալի Բալասանյան. Երբևիցե որևէ մեկի մտքով թող չանցնի, որ Արցախը չի ունենալու զինված ուժեր
«Երբևիցե որևէ մեկի մտքով թող չանցնի, որ Արցախը չի ունենալու զինված ուժեր։ Արցախն ունեցել է, ունի և ունենալու է զինված ուժեր՝ ավելի մարտունակ»,- հայտարարել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։
Նա նշել է, որ Արցախն էլ ամեն ինչ կանի՝ թույլ չտալու, որ Հայաստանում որևէ հարց լուծվի ռազմական ճանապարհով։
«Նույնը վերաբերում է Արցախի Հանրապետությանը, ամեն ինչը պետք է արվի քաղաքակիրթ ճանապարհով։ Արցախը երբևիցե չենք թողնելու որևէ մեկի գրկում լինի, Արցախը լինելու է որպես սուբյեկտ, որպես հայկական։ Ավելի քան վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության հետ միասին մենք ունենալու ենք միասնական մեծ Արմենի»,- ասել է Բալասանյանը։