Գանձագողերը հասել են «Քաղաքատեղի Արտաշատ» հուշարձան
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արարատի մարզային ծառայության հուշարձանի պահապանը Լուսառատ համայնքի «Քաղաքատեղի Արտաշատ» հուշարձանի տարածք կատարած հերթական շրջայցի ընթացքում հնավայրի բլուրներից մեկի վրա հայտնաբերել է 30-40 սմ խորությամբ փորված երկու փոս:
Գանձախուզության, գանձագողության փաստով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կդիմի ոստիկանություն։
ՊՈԱԿ-ից հայտնում են, որ տարեսկզբից արձանագրված /գանձախուզության, գանձագողության/ չորրորդ դեպքն է։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա