Աշխարհում ծնված երկվորյակների թիվը հասել է երբևէ եղած գագաթնակետին
Աշխարհում երկվորյակների ծնունդները հասել են գագաթնակետին։ Աշխարհում տարեկան ծնվում է շուրջ 1,6 միլիոն երկվորյակ․ 42 երեխաներից մեկը երկվորյակ է։ Այս մասին գրում է BBC-ն։
Նշվում է, որ հետաձգված հղիությունները և բժշկական մեթոդները, ինչպիսիք է IVF-ը՝ արտամարմնային բեղմնավորումը, հանգեցրել են երկվորյակների ծնունդների տեմպերի՝ մեկ երրորդով աճին՝ 1980-ականներից ի վեր:
Սակայն այստեղից հետո այն կարող է նվազում գրանցել, քանի որ յուրաքանչյուր հղիություն կենտրոնանում է մեկ երեխայի վրա, ինչը պակաս ռիսկային է:
Մարդկային վերարտադրություն ամսագրի հոդվածի համաձայն, երկվորյակների ծնունդները գագաթնակետին հասել են 30 տարիների ընթացքում բոլոր տարածաշրջաններում՝ Ասիայում 32% աճ, Հյուսիսային Ամերիկայում՝ 71%:
Հետազոտողները հավաքել են տեղեկատվություն 165 երկրներից՝ 2010 թ.-ից մինչև 2015 թվականը երկվորյակների թվերի վերաբերյալ, և դրանք համեմատել են 1980-ից 1985 թվականների ցուցանիշների հետ:
Հազար մարդու հաշվարկով ծնված երկվորյակների թիվը այժմ հատկապես մեծ է Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում և ամբողջ աշխարհում, իսկ Աֆրիկայում երկվորյակների մակարդակը միշտ բարձր է եղել և վերջին 30 տարիների ընթացքում շատ բան չի փոխվել, ինչը կարող է պայմանավորված լինել բնակչության աճով: