
Պուտինը Փաշինյանի ու Ալիևի հետ քննարկել է Արցախի վերաբերյալ համաձայնագրերի կատարման ընթացքը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 11-ին և 12-ին հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հաղորդվում է Կրեմլի կայքում:
«Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը բարձր են գնահատել շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով ռուս խաղաղապահ կոնտինգենտի արդյունավետ գործողությունները: Շոշափվել են նաև Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ կապված հարցեր: Այս կոնտեքստում դրականորեն մատնանշվել է երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ գործող աշխատանքային խմբի գործունեությունը:
Անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն առնչվող հարցերին: Այս համատեքստում դրական է գնահատվել երեք երկրների փոխվարչապետերի կողմից համանախագահող աշխատանքային խմբի գործունեությունը: Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական համագործակցության արդիական հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին