Նյու Յորքում՝ «Stop Erdoğan», Անկարայում՝ «Love Erdoğan»
ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում տեղադրված գովազդային վահանակի Կանգնեցրեք Էրդողանին» (Stop Erdoğan!) գրությանն ի պատասխան Անկարայի ամրոցի վրա ցուցադրվել է «Love Erdoğan» 3D լուսային պրոյեկցիա: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Նշենք, որ հաջակցություն Էրդողանի՝ Ստամբուլի, Օրդուի, Դիարբեքիրի և Մարդինի նահանգներում ևս «Love Erdoğan» գրությամբ պաստառներ և գովազդային վահանակներ են տեղադրվել:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ-AKP) ընտրված Անկարայի Ալթընդաղ շրջանի համայնքապետ Ֆաթիհ Բիլդիքը, անդրադառնալով ԱՄՆ-ում տեղադրված հակաէրդողանական բնույթի գովազդների թեմային, ասել է.
«19 տարի մեր նախագահի (Ռեջեփ Թայիփ Էրդողան-խմբ.) թիկունքին կանգնած ենք։ Մեր ազգի հետ միասին կշարունակենք նույն կերպ կանգնել մինչև վերջ: Առանց կանգնելու և հոգնելու մինչև վերջ պայքարելու ենք»:
Հիշեցնենք, որ Նյու Յորքի ամենաբանուկ պողոտաներից մեկում՝ Time Square-ում, տեղադրվել էին հակաէրդողանական բնույթի վահանակներ,որոնց վրա մասնավորապես գրված էր. ''Stop Erdogan'' (Կանգ առ, Էրդողան), ''Stop tripled femicide in Erdogan's Turkey'' (Դադարեցրեք ֆեմիցիդը էրդողանական Թուրքիայում):
Թուրքիայի իշխանամերձ մամուլն այս միջադեպը շտապել էր վերագրել ԱՄՆ-ի գյուլենական համայնքին։ Թուրքիայում գյուլենականների ցանցին դրա հիմնադիր, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի անունով անվանում են «Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպություններ», հապավումը` FETÖ:
Կատարվածի առնչությամբ Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն էր սկսել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան