Թուրքիան ու Եգիպտոսը վերկսել են դիվանագիտական շփումները՝ 2013թ-ից ի վեր
Վերջին մի քանի տարիներին խաթարված թուրք-եգիպտական հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի կողմից «դրական ազդակներ» են նկատվում:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունների թեմային: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Չավուշօղլուն նշել է, որ մեկ օրում այդքան հեշտ չի լինում գործել այնպես, կարծես թե ոչինչ չի պատահել և հավելել, որ այդ ամենը ստացվում է կամաց-կամաց հանդիպումներով և ճանապարհային քարտեզի որոշմամբ:
Նրա բնական է համարում այն հանգամանքը, որ այսքան տարիների ընթացքում հարաբերություների խզված լինելու պատճառով վստահության պակաս է ձևավորվել երկու կողմերի մոտ:
«Այդ իսկ պատճառով հանդիպումներ են ընթանում որոշակի ռազմավարության, ճանապարհային քարտեզի շրջանականերում: Եգիպտոսի հետ և՛ հետախուզության, և՛ նաև արտգործնախարարությունների մակարդակով սկսել են շփումները»,-ասել է Թուրքիայի ԱԳ ղեկավարը:
Նրա խոսքով՝ մինչև այժմ ոչ Եգիպտոսից և ոչ էլ Թուրքիայից որևէ նախապայման չի ներկայացվել:
Հիշեցնենք, որ Կահիրեի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ Եգիպտոսի բանակը 2013 թվականին գահընկեց արեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակից, «Մահմեդական եղբայրներ» շարժման նախագահ Մուհամեդ Մուրսիին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա