Քաղաքական 14:28 12/03/2021 Հայաստան

Արման Սաղաթելյան. Դուք հիմար եք. ՄԻՊ-ը միակն է լինելու, ով ձեզ հետո պաշտպանելու է...երևի

Հասարակական-քաղաքական գործիչ, «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր Արման Սաղաթելյանը գրում է.

«Կառավարությունն առաջարկել է օրենսդրական փոփոխություններ, համաձայն որոնց ՄԻՊ ֆինանսավորումը կարող է կամայական ձևով վերանայվել գործադիրի կողմից։ Այնինչ, նախկին կարգավորումներով ՄԻՊ-ը չէր կարող ունենալ նախորդ տարվա հատկացումներից պակաս ֆինանսավորում։

Սրա բացատրությունը հնչեցվեց Ատոմ Ջանջուղազյանի շուրթերով, մոտավորապես այսպես․  ներդրումներ չկան երկրում, հետևաբար պետք է մեր ներսում տնտեսումներ անենք։ Եվ սա ասում է մի իշխանության ներկայացուցիչ, որը հասավ հենց այդ իշխանության, խոստանալով կոկորդիլոսների ֆերմաներ, ինքնաթիռի գործարաններ, տնտեսական թռիչքաձև աճեր, ներդրումների ահռելի հոսք, որին խանգարում էր նախկին Ազգային ժողովն ու կառավարությունը, տարատեսակ նորաստեղծ գործարաններ, որոնք պարզեց, որ «բացվում» էին զուտ նկարահանման համար, ու անմիջապես փակվում, և այսպես շարունակ հեքիաթների աշխարհում։

Մի իշխանության ներկայացուցիչ, որը քամուն տվեց միլիոնավոր դոլարներ, ակնհայտ հակասահմանադրական հանրաքվե նախաձեռնելով, իսկ իրականում ընդամենը Հրայր Թովմասյանին աշխատանքից ազատելու նպատակով, որն այդպես էլ չկայացավ։
Մի իշխանության ներկայացուցիչ, որը ծախսում է շուրջ 400 հազար ԱՄՆ դոլար երկիրը բուկլետներով զենքի միջազգային ցուցահանդեսում ներկայացնելու, իսկ ավելի ճիշտ՝ խայտառակելու համար, բայց որի պատվիրակության անդամները հաճույքով նկարվում են այլ երկրների տաղավարներում, այլ երկրի զենքերով։

Մի իշխանության ներկայացուցիչ, որը շարունակում է լափել միլիոնավոր պարգևավճարները՝ հենց այդ նույն ներդրումների բացակայության, պատերազմի ու տնտեսական ճգնաժամի պայմաններում, որի պատճառաբանությամբ էլ փորձում են կրճատել ՄԻՊ-ի ֆինանսավորումը։ Պարգևավճարներ զրո արդյունավետության ու կործանարար գործունեության համար։ Այս իշխանությանը անգամ իր ստացած աշխատավարձը չի հասնում, ուր մնաց՝ պարգևավճարը։ Ավելին, պատճառված ավերածությունների ու վնասի համար ամեն մեկին հասանելիք պատասխանատվության չափը դեռ քննարկման առարկա պիտի լինի մոտ ապագայում։

Ու այս ֆոնին հարված է հասցվում երկրում եզակի մնացած աշխատող ինստիտուտին, որն իր վրա է վերցրել ահռելի բեռ ու պատվով է այն տանում ոչ միայն երկրի ներսում, այլ նաև երկրից դուրս։ Հավանաբար, այս իշխանության քիմքին հաճո չէ հանդուրժել իրենց գրպանային կամակատար չհանդիսացող կարևորագույն իսնտիտուտն ու դրա ղեկավարը։

Առանձին անդրադարձի են արժանի բոլոր, այսպես կոչված, «իրավապաշտպան» ՀԿ-ները, որոնք տարիների ընթացքում սնուցվելով ու առաջնորդվելով օտարերկրյա օրակարգերով, ամեն չնչին առիթով վայնասուն էին բարձրացնում աշխարհով մեկ, պառկում էին գետնին ու մատ թափ տալիս բազմաթիվ նույնանման հարթակներում ՝ «տեսեք-տեսեք․․․մարդու իրավունքներ․․․խոսքի ազատություն․․․» և այսպես շարունակ։ Մենք առիթ ունեցել ենք փաստելու, որ այդ ահռելի ցանցի միակ նպատակը երկրի կազմաքանդումն էր, իշխանության մաշեցումը և դավաճաններին իշխանության բերելը, որոնք էլ կհանձնեն Արցախը, կթողնեն թուրքական յաթաղանի, իսկ 100 տարի անց՝  թուրքական Բայրաքթարի տակ մի ամբողջ սերունդ, և կշարունակեն կտրել Հայաստանն իր բնական շահերից ու բնական դաշնակիցներից։ Տևական ժամանակ է, ինչ այդ ՀԿ-ներից տեսանելի ու առարկայական ծպտուն չկա։ Իհարկե, չէր էլ կարող լինել, քանի որ նրանք այս ամենի համահեղինակն են ու պատասխանատուներից մեկը։

Իմ երկիրը կրկին լինելու է ազգային պետություն։ Եվ իմ երկիրը կրկին ղեկավարելու են մարդիկ, ովքեր առաջնորդվելու են ազգային շահերով։ Կասկած չունեմ, որ Արման Թաթոյանը եղել է, կա, ու մնալու է իր առաքելությանը հավատարիմ, անկախ այս խեղկատակների ու սուտասանների ճիգերից։

Դուք հիմար եք։ ՄԻՊ-ը միակն է լինելու, ով ձեզ հետո պաշտպանելու է...երևի։ Իսկ երևի, որովհետև դեռ անհրաժեշտ է լինելու ապացուցել, որ դուք մարդ եք»։

Կառավարությունն առաջարկել է օրենսդրական փոփոխություններ, համաձայն որոնց ՄԻՊ ֆինանսավորումը կարող է կամայական ձևով...

Опубликовано Arman Saghatelyan Пятница, 12 марта 2021 г.

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}