Ասկերանում բացվել է ռուս խաղաղապահների 60-հոգանոց իններորդ ավանը
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի անձնակազմի տեղակայման պայմանները բարելավելու համար ՌԴ ՊՆ նյութատեխնիկական ստորաբաժանման մասնագետները Ասկերան գյուղում 60 հոգու համար կառուցել են նոր բլոկ-մոդուլային ավան: Այդ մասին ասված է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:
Սա թվով իններորդ ավանն է, որը կառուցվել է խաղաղապահ զորամիավորման անձնակազմի համար:
Բլոկ-մոդուլային ավանի կառուցումը հնարավորություն է տալիս հարմարավետ կենսապայմաններ ապահովել անձնակազմի համար և հրաժարվել սննդի, լոգարանի և լվացքի, դաշտային կետերից:
Բլոկ-մոդուլային ավաններն ամբողջովին ինքնաբավ օբյեկտներ են, որոնք հագեցած են կենսագործունեության համար բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով (էլեկտրամատակարարում, ինքնավար ջեռուցում, սանհանգույցներ, ջրամատակարարում, կոյուղի): Բնակելի սենյակները հագեցած են կահույքով (մահճակալներ, պահարաններ, խոհանոցային հավաքածուներ, սեղաններ, աթոռներ, ցնցուղներ), ինչպես նաև կենցաղային տեխնիկայով (էլեկտրական վառարաններ, սառնարաններ, լվացքի մեքենաներ, միկրոալիքային վառարաններ, հեռուստացույցներ, օդորակիչներ, կաթսաներ):
Յուրաքանչյուր քաղաքի տարածքում կա արհեստական խոտածածկով մարզահրապարակ, լոգարան, բժշկական կենտրոն, չորանոց, հագուստի մաքրման սենյակ, հանգստի սենյակ, գրասենյակ, պահեստ, ճաշարան և մթերային խանութ:
Բլոկ-մոդուլային ավաններն արտադրվում են մասնագիտացված արդյունաբերական ձեռնարկությունների կողմից`պետական որակի չափանիշների և տեխնիկական պայմանների պահանջներին համապատասխան, բոլոր սահմանված չափորոշիչներով և պահանջներով զինվորների տեղակայման անմիջական վայրում անձնակազմի հարմարավետ կեցության համար:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ռուս խաղաղապահների համար կառուցվել է ևս չորս նոր բլոկ-մոդուլային թաղամաս
- Ռուս խաղաղապահների աջակցությամբ սկսվել է Բերձորի փոքր հիդրոէլեկտրակայանի շահագործումը.ՌԴ ՊՆ
- ՌԴ ՊՆ․ Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով
- Արցախում ռուս խաղաղապահների համար կառուցվել է ևս մեկ մոդուլային քաղաք՝ 60 հոգու համար
- Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների համար ստեղծվում են բլոկ-մոդուլային քաղաքներ
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան