Նիկոլ Փաշինյանին զենքով հեռացնելու կոչեր արած Բադասյանը՝ Արցախի նախագահի ներկայացուցիչ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Վահան Միքայելի Բադասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով, ով զբաղվելու է անվտանգային ու տեղահանվածների խնդիրներին առնչվող հարցերով։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հնչեցրած հայտարարությունների համար Վահան Բադասյանին ԱԱԾ-ն ձերբակալել էր, ապա կալանավորել։
«Նիկոլ Փաշինյանից պետք է սկսել, ամբողջ հրամանատարական կազմն ու բոլոր պատասխանատուներին պետք է հեռացնենք։ Իսկ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնենք արդեն ոչ թե որպես պարտության սիմվոլ, այլ նաև թշնամի։ Ընդհուպ մինչև ֆիզիկապես հեռացնել, դա ենթադրում է, որ թշնամուն մենք պետք է վերացնենք։ Այո, նաև զենքի միջոցով։ Այո, ես սպառնալիքի կոչեր եմ անում, գիտակցաբար եմ անում, թող ինձ ԱԱԾ-ն ձերբակալի։ Ձեզանից ցանկացած մեկը թշնամուն պետք է ցանկանա ոչնչացնել, նա ենթակա է ոչնչացման։ Դա անհատները պետք է անեն, մեկը ես պատրաստ եմ դա անել։ Նախ մենք պետք է երկիրը մաքրենք թշնամուց, հետո նոր մյուս հարցերը լուծենք։ Արտահերթ ընտրություններ պետք չեն, ինքը պետք է հեռանա և վերանա։ Եթե չհեռանա, ուրեմն կվերացնենք ֆիզիկապես, այո, զենքով։ Ես այսօրվանից սկսելու եմ դա կազմակերպել, հայտարարում եմ դա պատասխանատու ձևով»,- հայտարարել էր Բադասյանը։
Հարակից հրապարակումներ`
- HALO Trust-ի վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են Արցախի ԱԱԾ
- Վահան Բադասյանը վերադառնում է Արցախ
- Դատախազը Վահան Բադասյանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան