Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանն առաջարկել է քննարկել իրավիճակը Մերձավոր Արևելքի տարածաշրջանի սահմաններում տիրող իրավիճակը՝ կաևորելով տեղի երկրների հետ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Տեղեկատվությունը հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Թեման լավ հայտնի է բոլոր ներկաներին: Եկեք խոսենք իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունենում մեր սահմանների անմիջական հարևանությամբ` Մերձավոր Արևելքի տարածաշրջանում: Ռուսաստանը ավանդաբար մեծ ուշադրություն է դարձնում աշխարհի այս հատվածին: Մենք շատ հետաքրքրություններ ունենք այնտեղ՝ շատ ընկերներ և գործընկերներ: Այն հեռանկարային է արտաքին տնտեսական կապերի զարգացման առումով, այն մեզ համար ավանդաբար բարեկամական տարածաշրջան է եղել»,-ասել է Պուտինը:
«Եկեք քննարկենք տարածաշրջանի առկա իրավիճակն ու հեռանկարային զարգացումները»,-ասել է նա և առաջարկել Արտաքին հետախուզության ծառայության և ՊՆ ղեկավարներ Սերգեյ Նարիշկինին և Սերգեյ Շոյգուին զեկույցներ ներկայացնել:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան