ՀՀԿ-ական պատգամավոր. Մեզ դեռևս չի հաջողվել ապահովել արդյունավետ դատական իշխանություն
Սահմանադրական փոփոխությունների նախագծով նախատեսվում է բավականին դրական փոփոխություն դատական իշխանության անկախությունն ապահովելու առումով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության և պետական-իրավական մշտական հանձնաժողովի անդամ Լևոն Մարտիրոսյանը:
Նա հույս հայտնեց, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացի ավարտից հետո երկրում կհաստատվի մի իրավիճակ, որ դատական իշխանությունն անկախ, արդյունավետ կլինի:
«Գործող Սահմանադրությունն էլ նախատեսում է դատական իշխանության անկախություն, արդյունավետություն, որն այդպես չէ: Վերջին 24 տարվա ընթացում միակ բանը, որ իսկապես մեզ դեռևս չի հաջողվել իրագործել, դատական իշխանության, արդարադատության համակարգի արդյունավետությունն է, որից բխում են բազմաթիվ այլ խնդիրներ»,- ասաց Լ. Մարտիրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են