Իրավունք 14:31 12/03/2021 Հայաստան

Մակինյան. Փաշինյանն էլ Հայրապետյանի գործին միջամտության գործով պետք է ներգրավվի

«Բացահայտվել է ծանրագույն հանցագործություն։ Փաստական տվյալներով բացահայտվել է, որ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը ուղղակի միջամտություններ է  իրականացնում Հայաստանում արդարադատության իրականացմանը»,- ասուլիսում ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը՝ խոսելով 168.am կայքի տարածած տեսանյութի մասին, խոսքը Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողմից Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու հետ առնչվող քրեական գործի խմբագրման մասին է։

Նա նշեց, որ ձեռքի տակ ընկած փաստական տվյալներն ուղիղ ցույց են տալիս, որ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդուն վերաբերող  քրեական գործով Աննա Վարդապետյանի կողմից որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է խմբագրվում։

«Համոզված եմ, որ սա միակ գործը չէ»,- ընդգծեց նա։

Ա. Մակինյանը նշեց, որ Վարդապետյանը Փաշինյանի իրավական հարցերով օգնականն է, անմիջական ենթակա է Նիկոլ Փաշինյանին, և, այս փաստերը համադրելով, իրենց մոտ, ցանկացած մարդու մոտ  չի կարող այլ ողջամիտ համոզմունք ձևավորվել, որ կոնկրետ գործերով ուղղորդումներն իրականացվում են Նիկոլ  Փաշինյանի ղեկավարությամբ։

«Բացահայտվել է  պաշտոնատար անձանց կողմից  կազմակերպված բնույթ կրող ծանրագույն հանցագործություն, մաֆիային բնորոշ դրսևորումներում են, պատվիրվում են, թե մարդկանց ինչ մեղադրանքներ առաջադրվեն։ Այն մաֆիայի մասին եմ ուզում խոսել, որի մասին, կարծես թե, անցած տարվա մարտին  Փաշինյանն էր խոսում ԱԺ-ից։ Համոզված եմ, որ կոնկրետ խոսքն ուղղված էր ինձ որպես մաֆիոզ իրավաբան։ Պարզվեց՝ ով է Հայաստանում մաֆիա ղեկավարում ու բացահայտվեց»,- ասաց Ա. Մակինյանը։  

Փաստաբան Գեորգի Մելիքյանը խոսքը  սկսեց հայտնի խոսքով վերաձևակերպված՝ «գողի ու Նիկոլի օրը 40 օր է», այսօր այդ բացահայտումներ ժամանակն է, փաստացի ականատես եղան, որ ՀՀ-ում իրականում ինչպես են իրականացվում քրեական հետապնդումներն ու որտեղից են ուղղորդվում։

«Մեղադրանքի որոշումն իրենից ներկայացնում է այն նախաքննական գաղտնիք պարունակող փաստաթուղթը, որի հեղինակային իրավունքը բացառապես քննիչինն է։ Ի՞նչ է դուրս գալիս՝ Փաշինյանի օգնականն ինքն է մեղադրանքի որոշում գրում, մեղադրանքի որոշումը վերաձևակերպում, քննիչին ցուցումներ տալիս, թե տվյալ որոշման մեջ ինչիպիսի ձևակերպումներ ներառվի։ Բացի այդ, քրեական գործում կան նախաքննական գաղտնիք պարունակող փաստաթղթեր, դրանք ևս հասանելի են դարձել Վարդապետյանին։ Պարզ է դառնում, որ  քրեական հետապնդումը ոչ թե իրականացրել է քննիչ Արթուր Այվազյանը, այլ Աննա Վարդապետյանը։ Ըստ էության, դուրս է գալիս, որ տվյալ գործով քրեական հետապնդում իրականացնողը Աննա Վարդապետյանն է, բաժնի պետը՝ Նիկոլ Փաշինյանը»,- ասաց Գ Մելիքյանը։

Ա. Մակինյանն ասաց՝ հստակ երևում է տեսանյութում, թե Աննա Վարդապետյանն ինչ է ավելացրել, փոփոխել ու մաքրել։

«Իրավունք ունեմ մտածելու, որ Վարդապետյանը կարդացել է քրեական գործն ամբողջ ծավալով, իրավունք ունեմ մտածելու, որ նա տիրապետում է այլ քրեական գործերով այլ տեղեկությունների ևս»,- ասաց փաստաբանը։

Նա ընդգծեց՝ քննիչի հետ միասին Վարդապետյանը որոշում են թե ինչ մեղադրանք առաջադրվի Ռաֆիկ Հայրապետյանին. «Այսինքն, վարչապետի օգնականն է որոշո՞ւմ, թե Հայաստանում ում, ինչ մեղադրանք առաջադրվի։

Մակինյանը նշեց, որ մի շարք հարցերի  պատասխաններ է ակնկալում Քննչական կոմիտեի ղեկավարությունից՝ ինչպե՞ս են քննիչն ու Վարդապետյանը ծանոթացել, ի՞նչ էր անում գլխավոր դատախազությունը. «Փաստորեն այս գործով հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացրել է Աննա  Վարդապետյանը»։

Նրա խոսքով, այս տեսանյութի հրապարարոակումից անմիջապես հետո պետք է  քրեական գործ հարուցվեր, խուզարկություններ, առգրավումներ կատարվեին քննչական կոմիտեում ու կառավարությունում։ 

Մակինյանը բացառեց անձնական մոտիվացիան, համոզված է՝ սա պայմանավորված է եղել խմբային շահով։

«Մասնավորապես, հանձնարարությունը տրվել է  Նիկոլ Փաշինյանի կողմից՝ վերահսկել այս քրեական գործով ընթացքը։ Միգուցե արդեն գրված է Ռաֆիկ Հայրապետյանի դատավճիռն է՞լ ։ Վստահ եմ, որ կա։ Հետո երևի կփոխանցեին»,- նշեց փաստաբանը։

Նա ընդգծեց՝ այս գործը բացահայտեց, որ քննչականը խելոք ենթարկվում է, դարձել է ստորագրություն դնող. «Պարզվեց՝ երեք տարի Հայաստանում նախաքննություն չի իրականացվել, նախաքննություն իրականացվել է կառավարությունում, ավելի ճիշտ՝ խմբագրվել է, ուղղարկվել քննիչների ստորագրմանը»։ 

Ինչ վերաբերում է  տեսանյութի արտահոսքին, Մակինյանն ասաց. «Բազմաթիվ վարկածներ ունեմ տեղեկատվության արտահոսքի հետ կապված։ Իսկ ի՞նչ վստահություն մենք ունենք, որ արտահոսքը նաև պայմանավորված չի եղել Աննա Վարդապետյանից հոգնելով»։ 

Փաստաբանի խոսքով, ԱԱԾ-ն պետք է իրավական գնահատականներ տա այս երկու պաշտոնատար անձանց գործողություններին, բազմակողմանի օբյեկտիվ քննությամբ հասնի նրան ու պարզի, թե կապն ով ապահովեց։ 

Մակինյանի խոսքով, Փաշինյանն էլ Հայրապետյանի գործին միջամտության գործով պետք է ներգրավվի։ 

«ԱԱԾ-ն պարտավոր է մեղադրել թե քննիչին, թե չգիտեմ՝ ում օգնականն ուզում է լինի անձը։ Պետք է Փաշինյանն էլ այս գործով ներգրավվի։ Այս ի՞նչ է կատարվում։ Մենք իրավական երկրում ենք ապրո՞ւմ, այստեղ օրենքներ կա՞ն։ Յուրաքանչյուրիս նկատմամբ կարող են քրեական գործ հարուցել և այսպես տանել առաջ։ Իսկ տանողներն այսօր պետք է պատասխան տան»,- ասաց Մակինյանը։

Ըստ նրա, առնվազն  5  դերակատար կա կոնկրետ Հայրապետյանների գործի միջամտության հարցում. «Երեքի անունը կարող եմ ասել՝  Նիկոլ Փաշինյան, Աննա Վարդապետյան, Արթուր Այվազյան, մյուս երկուսը կապող օղակներն են, պարտադիր քննչականի ղեկավար կազմից կա կապող օղակ»։

Մակինյանն ասաց, որ դիմելու է միջազգային իրավապաշտպան կառույցներին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանություններին, ցույց է տալու, թե քաղաքական իշխանությունն ինչպես է իրականացնում իր գործառույթները։ Նա ընդգծեց՝ քրեական արդարադատությունը մի գրասենյակից է ղեկավարվում։

Փաստաբանը համոզված է, որ այսօր գործով ամեն ինչ կանխորոշված է եղել. «Սա քաղաքական հետապնդում է ուղղված ուղիղ Ռուբեն Հայրապետյանի դեմ։ Ընդհանրապես, Փաշինյանն իր հարցերը լուծում է  քրեական հետապնդումների միջոցով։ Բոլորի նկատմամբ պատվիրված քրեական հետապնդումներ են, բոլորի նկատմամբ էլ նախաքննությունը, դատաքննությունն այսպես են իրականացվել»։

Նա նշեց, որ իր համար մարտի 10-ի երեկոյից, երբ  տարածվեց տեսանյութը,  Հայաստանում ընդհանրապես արդարադատությունը մահացավ ողջ ծավալով, Հայաստանում արդարադատություն չի իրականացվում, սրա համար մարդիկ պետք է պատասխանան տան։ Ընդգծեց, որ դատարանների մասին չի խոսում։

«Բացառում եմ, որ այս գործը կոծկվի, պատասխան են տալու այս գործի համար, նաև այն մյուս գործերի համար, որոնք պատվիրել են, առաջ տարել։ Ավարտվել է այս մասով»,- ընդգծեց Ամրամ Մակինյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}