Անդրեասյան եղբայրները պարտքերի պատճառով վերջին ֆիլմի իրավունքները տվել են «Mars Media Entertainment»-ին
Ռուսաստանցի պրոդյուսերներ, եղբայրներ Սարիկ և Ղևոնդ Անդրեասյանները իրենց վերջին «Կոմա» ֆիլմի իրավունքները պարտքերի պատճառով տվել են «Mars Media Entertainment» ընկերությանը: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Mash Թելեգրամ ալիքը:
«Կոմա» ֆիլմը, որը նկարահանել էր Անդրեասյանի «Մեծ կինո» ստուդիան, ձախողվել է վարձույթում։ Ֆիլմը հավաքել է 2,5 միլիոն դոլար, ինչը երկու անգամ քիչ է ծրագրի ֆինանսավորման գումարից։ Կինոյի ֆոնդը պահանջել է վերադարձնել ֆիլմի ստեղծման համար ներդրված միջոցները՝ 65 միլիոն ռուբլի:
Հայտնի է, որ ժապավենի արտադրության համար Անդրեասյանները 50 միլիոն ռուբլի պարտք էին վերցրել Mars Media Entertainment- ից: Պրոդյուսերները ստիպված էին ընկերությանը տալ «Կոմա» ֆիլմի իրավունքները, որպեսզի վերադարձնեն ֆիլմի ստեղծման վրա ծախսված բյուջետային միջոցները:
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին պատասխանել է Սարիկ Անդրեասյանի՝ ֆոսֆորային ռումբեր մատակարարելու մեղադրանքներին
- Սարիկ Անդրեասյանը Չիկատիլոյի մասին շարք է նկարահանելու
- Սարիկ Անդրեասյանի «Ռոբո»-ի նոր թրեյլերը
- Թուրքական հեռուստաալիքով ցուցադրված Սարիկ Անդրեասյանի ֆիլմը երկրում բողոքի ալիք է բարձրացրել
- Նոր՝ ռուս-չինական աղետալի ֆիլմ Սարիկ Անդրեասյանի կողմից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները