Արա Սաղաթելյան. Այդ շոուի համար Նիկոլը պետք է շատ լուրջ վճարի
«Ես մտնում եմ քաղաքականություն, որովհետև տեսնում եմ, որ պրոցեսները դանդաղում են։ Պրոցեսները պետք է արագացնել»,- «Փաստինֆո»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։
Իր տեղի ու դերի մասին Սաղաթելյանը կհայտնի ավելի ուշ։
Անդրադառնալով իր ձերբակալմանը, գրասենյակի խուզարկությանը, Սաղաթելյանն ասել է.
«Ըստ երևույթին, Նիկոլը ուզում էր շոու։ Թե ինչքանով ստացվեց, ես չգիտեմ, դրսում չեմ եղել։ Բայց էդ շոուի համար Նիկոլը պետք է շատ լուրջ վճարի։ Ինչպե՞ս։ Արդեն բազմաթիվ դեսպանատներ, բազմաթիվ գործընկերներ ունեն հիմնավոր ապացույցներ, որ սա քաղաքական հետապնդում է։ Ես սա ասում եմ մինչև երեկ խայտառակ բացահայտումը՝ կապված իր օգնականի հետ»։
Նա նշել է, ամեն օր մարդկանց բացատրելու է, որ 2019-ին 2018-ի համեմատ Հայաստանում աղքատությունն աճել է, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն երբեք չեն ունեցել ընտրողների մեծամասնության ձայները, ընդհանուր ընտրողների ձայներից ունեցել են ընդամենը 34 տոկոս։
«Ես շփվում եմ շատ մարդկանց հետ, ընտանիքների հետ, որոնք ձայն են տվել Նիկոլ Փաշինյանին։ Զզվում են այդ մարդիկ իրենից։ Իրավապահ համակարգը զզվում է նրանից, քանի որ նա սուտասան է, բոլոր ֆիքսել են, որ նա սուտասան է»,- նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Արա Սաղաթելյան. Նախագահը պետք է ի վերջո հասկանա, որ կիսահղի չեն լինում
- ՄՈԲ-ին անպատրաստ ուղարկել էին ռազմաճակատ՝ քաղաքական ակտիվությունը բացառելու համար. Սաղաթելյան
- Արա Սաղաթելյանը՝ Օնիկ Գասպարյանի քայլերի մասին
- Արա Սաղաթելյան. Տղերք, ձեզ ի՞նչ է պատահել
- Արա Սաղաթելյան. Քեզ ներող չկա ու չի լինելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան