HALO Trust-ի վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են Արցախի ԱԱԾ
Արցախի դատախազությունը «HALO Trust»-ի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է ԱԱԾ։
Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասված է.
«Մարտի 11-ին մի շարք լրատվամիջոցներով տարածվել էր ԱՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանի հայտարարությունն այն մասին, որ
«Բրիտանական «HALO Trust» ոչ կառավարական կազմակերպությունը, որն Արցախում զբաղվում էր բարեգործական աշխատանքով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները..
(Հղումները` այստեղ.
https://www.24news.am/news/158338
https://www.tert.am/am/news/2021/03/11/Avagyan/3549730
https://news.am/arm/news/633263.html
https://www.panorama.am/en/news/2021/03/11/HALO-Trust-Artsakh/2467496 և այլն):
Հիշյալ հրապարակումը ԱՀ դատախազության կողմից այսօր ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն` ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար»։
Հիշեցնենք, որ «Արցախպրես»-ը գրել էր. «Չպայթած ռազմամթերքի չեզոքացմամբ զբաղվող ՀԱԼՈ Թրաստ բրիտանական բարեգործական կազմակերպությունը հերքում է լուրերն այն մասին, թե պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել»։
Ավելի ուշ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը, մեկնաբանելով Բորիս Ավագյանի հայտարարությունը, ասել էր.
«Արցախի Հանրապետության նախագահի հասարակական հիմունքներով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը չի արտահայտել Արցախի Հանրապետության նախագահի տեսակետը»։
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյան. Այսօր հեռախոսով հատուկ մեր ԱԱԾ-ի համար խոսելու եմ «Dior»-ի մաշկի խնամքի նոր նյութի մասին
- Բրիտանական «HALO Trust»-ը թուրքերին է փոխանցել Արցախի ականապատված տարածքների քարտեզը. 24News
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան