Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին դատի է տվել վրացական իշխանություններին
Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին, որը Վրաստանում առևանգվել էր 2017 թ-ին, բռնի կերպով Ադրբեջան տեղափոխվել և այնտեղ դատապարտվել, վրացական իշխանությունների դեմ հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է հենց լրագրողը։ Այս մասին գրում է Jam News-ը։
Ներկա պահին Մուխտարլին բնակվում է Գերմանիայում։ Իր հաղորդագրության մեջ նա ասում է, որ 2017 թ-ին իր առևանգմանը մասնակցել են վրացական հատուկ ծառայությունները, և իր հայցում նա բողոքում է օտարերկրյա լրագրողի նկատմամբ Վրաստանի իշխանությունների գործղությունների անթույլատրելիությունից։
Մուխտարլին գրում է, որ վրացական իշխանություններն իրեն թույլ չեն տալիս Վրաստան գալ և մասնացել իր առևանգման անախ հետաքննությանը։ Ադրբեջանցի լրագրողի կարծիքով՝ դա ապացուցում է, որ «Վրացական երազանք» իշխող կուսակցության կառավարությունը մասնակից է եղել այդ միջադեպին։
«Ես արդեն մեկ տարի է՝ ազատության մեջ եմ, և այս ողջ ընթացքում Վրաստանի իշխանությունները հրաժարվում են ինձ թույլ տալ Վրաստան մուտք գործել։ Որոշ ժամանակ առաջ [Վրաստանի] խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալաքվաձեն լրագրողներին հայտարարել էր, որ իմ ժամանումը Վրաստան նախընտրական փուլում քաղաքական վիճաբանություն կառաջացնի։ Դա լիակատար աբսուրդ է», — գրել է Մուխտարլին։
Ադրբեջանցի լրագրողը պատրաստվում էր Գերմանիայից Վրաստան մեկնել 2020 թ-ի հունվարի 9-ին։ Ըստ վրացական իշխանությունների պաշտոնական հաղորդագրության՝ նրան թույլ չեն տվել հատել սահմանը փաստաթղթերի բացակայության պատճառով։
Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին Վրաստան էր տեղափոխվել 2014 թ-ին այն պատճառով, որ հայրենիքում նրան սկսել էին հետապնդել։ Լրագրողը հայտնի էր Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ իր կտրուկ քննադատությամբ։
Սակայն 2017 թ-ի մայիսի 29-ին Մուխտարլին առևանգվել էր Թբիլիսիի հենց կենտրոնից և, պարկը գլխին, տեղափոխվել Ադրբեջանի սահման։
Հաջորդ օրը՝ մայիսի 30-ին, նրան Ադրբեջանում բանտ էին նստեցրել՝ դատապարտելով վեց տարվա ազատազրկման սահմանի ապօրինի հատման, մաքսանենգության և իշխանություններին չենթարկվելու մեղադրանքով։
Երեք տարի անց՝ 2020 թ-ի մարտի 17-ին, Մուխտարլին անսպասելիորեն ազատ էր արձակվել և հատուկ չվերթով Գերմանիա ուղարկվել, որտեղ նրան սպասում էր ընտանիքը՝ կինն ու երեխան, որոնք այնտեղ են բնակվում 2019 թ-ից։
Մուխտարլիի առևանգման պահից չորս տարի է անցել, սակայն նրա գործը Վրաստանում այդպես էլ չի հետաքննվել։ Վրաստանի դատախազությունը ձևականորեն գործ է հարուցել 143-րդ հոդվածի առաջին մասով (ապօրինի ազատազրկում), սակայն հետաքննությունն այդպես էլ տեղից չի շարժվել։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան