Աննա Վարդապետյանը մասնակցել է կոնկրետ քրգործերով քաղաքական պատվերի իրականացմանը. Մելոյան
«Ես շատ կցանկանայի լսել Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանի արդարացումը երեկվա տեսանյութի հետ կապված, որտեղ պարզ երևում էր նրա անմիջական մասնակցությունը»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանն՝ անդրադառնալով Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողմից Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու հետ առնչվող քրեական գործի խմբագրմանը, որի վերաբերյալ տեսանյութ էր հրապարակվել։
Նա նշեց՝ իր համար շատ ցավալի էր, որ Աննա Վարդապետյանը որևէ պարզաբանում չտվեց այս իրավիճակի վերաբերյալ։
«Ես կուզենի լսել իր արդարացումն այս ամենի շուրջ: Երեկ ապացույց եղավ, որ նա մասնակցում է կոնկրետ քրեական գործերով քաղաքական պատվերների իրականացման գործընթացին: Նախ սա Քրեական օրենսգրքով նախատեսված քրեական արարք է, և փաստացի նա դրա մասն է հանդիսանում և միջամտում է արդարադատությանը»,- ասաց Գոհար Մելոյանը:
Ըստ սահմանադրագետի, այդ իրավիճակը զարմանալի չէ. Հայաստանն այս իրավիճակում է արդեն շուրջ 3 տարի, բայց զարմանալի է, որ նման բաներում ներքաշվում են լավ մասնագետները։
«Ինձ համար զարմանալի չէ, որ այսպիսի իրավիճակ է առկա, ինձ համար ցավալի էր, որ այս իրավիճակին մասնակից էր իմ կողմից ճանաչված նորմալ մասնագետը: Արդեն ավելի քան պարզ է, որ 3 տարի շարունակ քրեական գործերում կա քաղաքական պատվեր, հետապնդում են այլ քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց և բերման ենթարկում, իսկ սա մարդու հիմնարար իրավունքների ոտնահարում է»,- ընդունեց սահմանադրագետը:
Հարակից հրապարակումներ`
- Արդարադատության նկատմամբ իրականացվող դավաճանության համար պետք է պատասխան տան Փաշինյանը և իր օգնականը. Փաստաբան
- Նիկոլ Փաշինյանի խորհրդականը միջամտել է Ռուբեն Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործերի նախաքննությանը. 168.am
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի