Զախարովան նշել է «Բաքվի և Երևանի դրական վերաբերմունքը աշխատանքային խմբի շրջանակներում»
Բաքուն և Երևանը կառուցողական վերաբերմունք են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի (ՌԴ, Ադրբեջան, Հայաստան) գործունեության շրջանակներում: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ալիևի կողմից «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունը, գրում է Tass-ը։
«Մենք նշում ենք ընդհանուր կառուցողական վերաբերմունքը, որը ցուցաբերեցին ինչպես Բաքուն, այնպես էլ Երևանը՝ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որը նախագահում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները», - ասել է Զախարովան։
Զախարովան հիշեցրել է, որ խմբի հիմնական խնդիրն է իրականացնել ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ:
«Հուսով ենք, որ դրական և փոխադարձ ընդունելի շփման կետերի որոնման վրա նույն ուշադրությունը գերակշռելու է ինչպես պաշտոնական մեկնաբանություններում, այնպես էլ Ադրբեջանի և Հայաստանի լրատվական դաշտում», - հավելել է Զախարովան։
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների Մոսկվայում կայացած հանդիպումից հետո ստորագրվեց համատեղ հայտարարություն, որով ստեղծվեց նաև փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խումբ՝ տնտեսական և տրանսպորտային բոլոր ոլորտների ապաշրջափակման համար:
Հարակից հրապարակումներ`
- Ղարաբաղի հարցով ՀՀ, ՌԴ, Ադրբեջանի փոխվարչապետերի չորրորդ հանդիպումը կանցկացվի այսօր՝ տեսակապով
- Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերի երրորդ հանդիպումը՝ վաղը
- Փոխվարչապետերի որոշմամբ ստեղծվել են երկու փորձագիտական ենթախմբեր
- Հունվարի 11-ի բանակցություններում խոսք չկա ՀՀ-Ղազախ-Թբիլիսի-ՌԴ ճանապարհի ապաշրջափակման մասին
- Միքայել Մինասյան. Հունվարի 11-ի հանդիպումը ձեռնտու է բոլորին, բացի հայերից ու Հայաստանից