Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն ինձ մեղադրեց պատերազմի հրձիգ լինելու մեջ․ Նաիրա Զոհրաբյան
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը գրել է․
«Քիչ առաջ ԵԽԽՎ միգրացիայի և փախստականների նիստում, երբ ես խոսեցի ադրբեջանցի զինվորների վայրագություններից ու փաստերով ներկայացրեցի, թե ինչպես են ազերի ստահակները ողջ-ողջ գլխատում մեր զինվորներին ու քաղաքացիական անձանց և կոչ արեցի ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին, ով խաղաղասիրության և երկխոսության ճառեր էր անում, խաղաղասիրաբար զրուցել իր առաջնորդ Ալիևի հետ ու ազատել հայ ռազմագերիներին՝ Սամեդը կատաղեց։
Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը, իրեն բնորոշ թատերական պաթոսով սկսեց բղավել, որ ես պատերազմի հրձիգ եմ, որ տարիներ շարունակ ես ԵԽԽՎ ամբիոնն օգտագործել եմ ամենաժողովրդավար Ադրբեջանին և ամենամարդասեր ադրբեջանցիներին մարդասպան ու բարբարոս ներկայացնելու համար և կոչ արեց ԵԽԽՎ-ին ինձ չեզոքացնել՝ եթե ուզում են ունենալ կոնստրուկտիվ երկխոսություն հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև։
Տեսարանը խիստ զվարճալի էր, որովհետև ամեն օր ես ԵԽԽՎ բոլոր պատգամավորներին ուղարկում եմ ամենաժողովրդավար ու ամենամարդասեր Ադրբեջանի զինվորների կողմից կատարված վայրագությունները հայ զինվորների և քաղաքացիական անձանց հանդեպ։
Ի դեպ, Սամեդը Մարալ Նաջարյանին ներկայացրեց որպես Շուշիում դիպուկահար, ում իրենք որպես բարի կամքի դրսևորում ազատ են արձակել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան