Իրավունք 09:26 12/03/2021 Հայաստան

Ինչո՞ւ ես ստանձնել այդ դերը, Աննա ջան, ախր ղեկավարդ օրը կգա՝ առանց «ախ քաշելու» քեզ «կհանձնի». Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը գրում է. 

«Երեկ երեկոյան շատ տհաճ զգացողություն ունեցա, երբ «168 ժամ»-ում հայտնվեց հայր և որդի Հայրապետյանների վերաբերյալ քրեական վարույթին վարչապետի օգնականի առնվազն «միջամտությունը» (մեղմ եմ ասում) հիմնավորող տեսանյութը։

Շատ տհաճ զգացողություն ունեցա, քանի որ այդ բացահայտման «գլխավոր հերոսին»՝ Աննա Վարդապետյանին, շատ լավ ճանաչում եմ։ Եվ ոմանք, դա իմանալով, այսօր ինձ նույնիսկ մեղադրում էին անսկզբունքայնության մեջ։ «Դե բա հո դու Աննային չէիր կպնի։ Պարզ ա, պարզ ա...»։

Այո՛, Աննա Վարդապետյանի հետ ես մտերիմ գործընկերային ու ընկերական հարաբերություններ եմ ունեցել դեռ 2007-2008 թվականներից ի վեր, երբ միասին աշխատել ենք Վճռաբեկ դատարանում և միասին ակտիվորեն մասնակցել ենք մեր երկրում «նախադեպային իրավունքի» համակարգի ձևավորման գործընթացին։ Ես Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականն էի, Աննան՝ քրեական պալատի նախագահի խորհրդականը։

Աննան բարձրակարգ պրոֆեսիոնալ է և շատ աշխատասեր, կամային ու բծախնդիր մարդ։ Վերջին անգամ Աննային տեսել եմ երևի մեկ տարի առաջ՝ Համալսարանում, որտեղ երկուսս էլ դասավանդում ենք, երբ նոր-նոր էր նշանակվել վարչապետի օգնական (ինձ համար անակնկալ էր նրա համաձայնությունն աշխատել այդ մարդու հետ): Մի կարճ բան եմ ի սրտե մաղթել - «Անփորձանք, Աննա ջան»։

Ու հիմա՝ այսպիսի փաստ...

Չեմ ցանկանում իրավապաշտպանական տեսանկյունից դիտարկել հարցը։ Կարծում եմ՝ այդ հարթության մեջ ամեն ինչ հստակ է։ Փոխարենը կցանկանայի հարցը դիտարկել զուտ մարդկային հարթության մեջ։

Ինչու՞ ես ստանձնել այդ դերը, Աննա ջան։ Ինչու՞։ Ախր ղեկավարդ մեր իմացած ղեկավարների նման չէ - օրը կգա՝ առանց «ախ քաշելու» քեզ «կհանձնի»՝ ինչպես հանձնեց Շուշին (դու լավ գիտես Շուշիի նկատմամբ իմ հատուկ վերաբերմունքի մասին)։ Լավ, ասենք թե՝ «հիմա» ունես իշխանություն բոլոր քննիչների, շատ դատախազների, որոշ դատավորների նկատմամբ։ Բա ի՞նչ ես անելու «հետո» - չէ՞ որ վաղ թե ուշ «հետո»-ն գալու է (ես կարծում եմ՝ վաղ, դու երևի կարծում ես՝ ուշ - բայց գալու է, չէ՞):

Արդյո՞ք ղեկավարդ արժանի է նրա համար «մահապարտ» դառնալուն - մի մարդ, ով ցանկացած պարագայում պատմության մեջ նզովյալի տիտղոս է ունենալու։ Ու եթե նա կարողացել է «խելքդ ուտել» իր անմեղության մասին հեքիաթներով, ապա - դու հո լավ գիտես՝ ինչ է պատասխանատվությունը - կարո՞ղ ես ցույց տալ մի պատմական օրինակ, երբ հայրենիք կորցրած որևէ ղեկավար պամության դատաստանում «ճանաչվել է» անմեղ։ Ինչու՞ ես անունդ անջնջելիորեն խարանում։ Ինչու՞: Չէ՞ որ քեզ շրջապատող բոլոր կամակատարներից ու փալասներից, բոլոր առումներով, մի քանի գլուխ բարձր ես։ Չեմ կարողանում հասկանալ։

Ախր չկա որևէ «բարոյական համակարգ», որի շրջանակներում հնարավոր կլիներ արդարացնել ղեկավարիդ հակառակորդների դեմ վատություններ անելու ընդգծված «ջանասիրությունդ»։ Ախր բաներ եք անում, որ մեր երկրում երբեք չի արվել։ Օրինակ՝ հայրերի համար որդիներին պատժելը։
Վատն այն է, որ խիստ վիճելի է - կա՞ դեռ հետդարձ, թե արդեն չկա...

ՀԳ. Կներես, որ կիսաանձնական բաներ եմ գրել հրապարակավ։ Ղեկավարդ է անձնականը հրապարակայնացնելու «դրոշակակիրը», ու նրա հանձնակատարությունը ստանձնելով՝ ինչ-որ առումով ստանձնել ես նաև անձնականը հանրայնացնելու նոր կանոնի համար պատասխանատվությունը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}