Վարդան Բալյան. Կորուստները անհնարին պետք է լինեին, եթե անգիտությամբ կամ դիտավորությամբ չարվեին կոպտագույն սխալներ
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն դեռ դեկտեմբեր ամսին հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի ՊԲ-ն 15 րոպեում արդեն կորցրել էր հակաօդային ուժերի 50 տոկոսը, հրետանու՝ 40 տոկոսը՝ որպես պատճառ նշելով, թե «հակառակորդն ուներ սպուտնիկներ, նկարահանող ԱԹՍ-ներ, ամբողջ կոորդինատները հաղորդում էին»։
Ռազմական գործից չհասկացող հանրությունը, բնականաբար, կդժվարանա պատկերացնել, թե ասվածն ի՞նչ է նշանակում։ Բայց փորձենք հասկանալ, պարզաբանել։
Չքննարկենք տեղեկատվության ճշգրտությունը՝ չնայած բազմաթիվ են փաստերը, որ կորուստները եղել են 30 տոկոսի միջակայքում իրականում։
Ինչպե՞ս հնարավոր դարձան այդպիսի կորուստները, որոնք, անխոս, էական են ցանկացած բանակի համար։
Քողարկման բացակայության կամ անբավարարության մասին շատ է խոսվել։ Նույնիսկ պատերազմի միջնամասում փաստական բազմաթիվ նյութերով, տեսանյութերով հաստատվում է, որ խնդիրն առկա է եղել, շատ տեղերում լուծված չի եղել ռազմական գործողությունների 20֊րդ, 22֊րդ, 26֊րդ օրերին։
Շատ են խոսում ՕՍԱ֊ների մասին։ Անտեղյակների համար պարզաբանենք, որ զենիթա֊հրթիռային այդ համակարգերը մարտական֊կրակային դիրքում գտնվելու ժամանակը պետք է տևի 10֊15 րոպեից ոչ ավելի։ Կեղծ թիրախների, մուլյաժների, մնացած գործոնների մասին չենք խոսում, բազմաթիվ են եղել հրապարակումները, որ դրանք ադրբեջանցիները հավաստանշել են որպես խաբուսիկ և չեն խոցել։
Եվս մեկ կարևոր հանգամանք։ Գեներալ Բաբայանի հաղորդումը ՀՕՊ միջոցների և հրետանու համարյա կեսի ոչնչացման մասին շատերը բացատրում են անօդաչուների գործոնով, բայց փաստ է, որ նշված խոցումները հիմնականում եղել են հրետանային միջոցներով, որոնց թիրախների կոորդինատներն են փոխանցվել են անօդաչուների միջոցով։
Թե որտեղից էին թռչում անօդաչուները, հայտնի է, ընդհանարապես, հայտնի է համարյա ամեն ինչ։
Փաստ է, որ բանակի զենիթահրթիռային և հրետանային ստորաբաժանումները բազմաթիվ վարժանքների ընթացքում սովորել են կանխել պայմանական հակառակորդի ավիացիայի հանկարծակի հարձակումները, վնասազերծել պայմանական հակառակորդին՝ նախքան վերջինս կկարողանա հարվածներ հասցնել, յուրացրել են մեկնարկային դիրքեր գրավելու, դրանք քողարկելու, կապի և կառավարման համակարգերի կազմակերպման, տեխնիկան բացազատելու, հետախուզության հմտություններ, և այլն։
Ի դեպ, խոսքը վերաբերում է մարտական հերթապահություն իրականացնող զորքերի։ Եվ ուրեմն ինչպե՞ս են հնարավոր դարձել նման կորուստներ, որոնք անհնարին պետք է լինեին ամեն պարագայում, եթե անգիտությամբ կամ դիտավորությամբ չարվեին կոպտագույն սխալներ։
Իսկ դրանք սխալներ են, որոնք ավելին են, քան սխալները, հանցագործություն են, ավելին ասել առայժմ ձեռնպահ կմնամ։
Ավելացնենք, որ Ջաբրայիլի ուղղության հետ կապված նշված համատեքստում սխալների դիտավորության մասին վկայող հանգամանքները կարծես չափից շատ են»։
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն դեռ դեկտեմբեր ամսին հարցազրույցներից մեկում հայտարարել էր,...
Опубликовано Balyan Vardan Пятница, 12 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Բալյան. Ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը ակնհայտորեն շահագրգիռ է Փաշինյանի իշխանության մնալու հարցում
- Վարդան Բալյան. Հայրենասիրությունը վտանգավոր համարողներին քաղաքականության լուսանցք նետելը հրամայական է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան