Հիմա, երբ Փաշինյանի իշխանությունը կասկածի տակ է, Սասուն Միքայելյանը հիշել է պատերազմի վտանգի մասին. Տ. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«ԵԿՄ-ի հայտարարությունը կարդացի։ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հանկարծ սկսել է անհանգստացնել Սասուն Միքայելյանին։
Այն նույն Սասուն Միքայելյանին, ում երբ պատերազմից առաջ հիշեցնում էին Ադրբեջանի սպառնալիքների մասին, նշում էր, որ նման բան չկա։
Սա այն նույն պատգամավորն է, ով 2018 թվականի «հեղափոխությունն» ավելի կարևոր իրադարձություն էր համարում, քան արցախյան պատերազմում արձանագրված հաղթանակը։
2020 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, վերլուծելով Ադրբեջանի ու Թուրքիայի հայտարարությունները, համատեղ գործողություններն ու սահմանային ակտիվությունը, ես, իմ նման որոշ փորձագետներ, գործիչներ ահազանգում էինք, որ պատերազմի շեմին ենք՝ ոչ իշխանությունն էր արձագանքում, ոչ էլ ԵԿՄ-ն ու Սասուն Միքայելյանը։
Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կասկածի տակ է, մեկ էլ հիշել են՝ պատերազմի վտանգ կա։ Ու այդտեղ էլի «վատ պարողներին» խանգարող հանգամանքներ կան, օրինակ՝ ընդդիմությունը։
Սասուն Միքայելյանի տարածած հայտարարության այս հատվածը՝ «գերակա խնդիր համարել պետության ներքին կայունության վերականգնման ու հաստատման անհրաժեշտությունը, դիմագրավել այն քաղաքական ուժերին ու անհատ բախտախնդիրներին, ովքեր իրենց գործունեությամբ ապակայունացնում են իրավիճակը», լրիվ մատնում է այս հայտարարության իրական բնույթը։
Իշխանությունը խնդիր է դրել, ցանկացած մեթոդով, հող նախապատրաստել իշխանության երկարակեցությունը ապահովելու և դրա ճանապարհին կանգնածներին քաղաքական դաշտից հեռացնելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Երկարաժամկետ կտրվածքով, մեծ թվով գործոններ կան, որոնք կարող են էականորեն մեծացնել պատերազմի հավանականությունը. Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Անորոշ իրավիճակը նոր սպառնալիքներ է ստեղծելու առանց այդ էլ «ծանր վիրավոր» բանակի համար
- Իշխանությունն ընտրել է բանակը, պետությունը փլուզման տանող ճանապարհ. Աբրահամյան
- Ադրբեջանական ռազմական ուժերի շարժը Արցախով՝ շարունակվում է. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան