ԱՆ-ն հերքում է կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումների մասին լուրերը
Հանրության շրջանում շահարկվող լուրերը՝ թե կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված երկիրը կրկին անցնելու է ամբողջական և խիստ սահմանափակումների, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ այս պահին նման հարց չի քննարկվում:
«Առողջապահության նախարարությունը հետևում է համաճարակաբանական իրավիճակի ընթացքին: Հաշվի առնելով համավարակի ցուցանիշների ամենօրյա աճը՝ կրկին հորդորում ենք չթուլացնել զգոնությունը և հետևել հակահամաճարակաբանական կանոններին՝ կրել դիմակ, հաճախ լվանալ ձեռքերը, պահել սոցիալական հեռավորություն»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները