Բելառուսներն աշխարհում ընկերներ չունեն. Ալեքսանդր Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ բելառուսներն աշխարհում ընկերներ չունեն:
«Ուշադրություն դարձրեք իմ արտահայտությանը՝ աշխարհում մենք ընկերներ չունենք»,- ասել է նախագահը շաբաթ օրը՝ «Մինսկի լեռնադահուկային սպորտ» փառատոնին մասնակցելուց հետո: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի՝ նրա խոսքերը հրապարակել է նախագահի պաշտոնական կայքը:
Խոսելով երկրում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակի մասին՝ նախագահը հայտարարել է, որ ասելու շատ բան կա, բայց դա տեղի կունենա ժամանակի ընթացքում:
«Իսկ նրբերանգներն այսօրվա համար չեն»,- հավելել է նա:
Փետրվարի 11-ին Բելառուսի ԿԳԲ-ն հայտարարել էր, որ երկրում իրավիճակը կայունացել է, բողոքի ցույցերի գագաթնակետն անցել է, դրանց դրսևորումները գործնականում զրոյական են:
Նշենք, որ Բելառուսում քրեական գործեր են հարուցվել ընդդիմության մի շարք առաջնորդների դեմ` իշխանությունը զավթելու, ծայրահեղական խմբավորում ստեղծելու կոչեր անելու և պետական իշխանությունը հակասահմանադրական ճանապարհով զավթելու փորձերի համար: