Daily Telegraph. Բրիտանիան մոտ 110 միլիարդ դոլար կհատկացնի զինված ուժերի արդիականացմանը
Բրիտանական իշխանություններն առաջիկա չորս տարիների ընթացքում մոտ 80 միլիարդ ֆունտ ստերլինգ (111,3 միլիարդ դոլար) կհատկացնեն զինված ուժերն արդիականացնելու համար: «The Daily Telegraph» պարբերականի տարածած տեղեկությունը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
Ըստ թերթի, Միացյալ Թագավորության կառավարությունը պատրաստվում է բարելավել իր ունեցած զենքը: Մասնավորապես, խոսքը ցամաքային ուժերի Challenger 2-ի հիմնական տանկի արդիականացման մասին է:
Նշվում է, որ Մեծ Բրիտանիան նախատեսում է նաև սկսել ուժեղացնել իր ատոմային զինանոցը:
Փետրվարին հաղորդվում էր, որ բրիտանական բանակը մարդկային ռեսուրսների պակասի խնդրի հետ է բախվում: