Շատ հնարավոր է՝ Փաշինյանը իր ծառայողական մեքենան թողել է և հեռացել.Գերասիմ Վարդանյան
«Մեզ ասացին, որ շատ հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը իր ծառայողական մեքենան թողել է և ինչ-որ քաղաքացիական մեքենայի բեռնախցիկում տեղավորվելով որպես ուսապարկ, կամ չգիտեմ կարտոֆիլի պարկ, հեռացել է»,- ԱԳՆ շենքի մոտ ընթացող ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ երիտասարդական թևի անդամ Գերասիմ Վարդանյանը:
Նա հայտնեց, որ վերոհիշյալ տեղեկությունն այդ պահի դրությամբ դեռ հստակ չէ:
Գերասիմ Վարդանյանը, նաև նշեց, որ Փաշինյանը դեռ չի մոտեցել շենքին:
Նշենք, որ ԱԳՆ շենքի մոտ մեծ թվով ոստիկաններ կան:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 2-ի դիվանագետի օրվա կապակցությամբ այսօր ուշացումով գալու էր ԱԳՆ՝ շնորհավորելու արտաքին գերատեսչության աշխատակիցներին:
Հարակից հրապարակումներ`
- Պարո՛ն Փաշինյան, դու ես մեր դիվանագիտությունը դարձրել զրո. Հրայր Կարապետյան
- Իմանալով ակցիայի մասին, իշխանությունները մարզերից ոստիկանական մեծ ուժեր են բերել ԱԳՆ-ի դիմաց. Գ. Մանուկյան