Թաթոյան. Կառավարությունից ասացին, որ ՄԻՊ-ն այլևս չի հրավիրվում կառավարության նիստերին
«Պատերազմից հետո՝ չեմ կարող ասել կոնկրետ օրը, բայց բավականին ժամանակ է, որ մեզ տեղեկացրել են կառավարությունից, որ այլևս մարդու իրավունքների պաշտպանը չի հրավիրվում կառավարության նիստերին»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ներկա չէր կառավարության նիստին, որի ընթացքում ընդունվեց ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորման կրճատման վերաբերյալ նախագիծը։
Թաթոյանն ասաց, այդ օրվանից ինքն այլևս չի գնում կառավարության նիստերին։
Հարցին, թե ինչո՞ւ, պաշտպանն արձագանքեց. «Չեմ կարող ասել»։
Թաթոյանն ասաց, չի փորձել ճշտել պատճառները. «Հրավեր չի արվում, կառավարության իրավունքն է, ես չեմ մասնակցում»։
Հարակից հրապարակումներ`
- Արման Թաթոյան. Նախագիծն ԱԺ-ում ընդունվելու դեպքում անհապաղ դիմելու եմ ՍԴ
- Մարուքյանը՝ իշխանություններին. Դադարեցրե՛ք խայտառակել Հայաստանը
- Արման Թաթոյան. Նախագիծը համարում եմ խտրական
- Թաթոյան. ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորման կրճատման նախագիծն օրակարգում ընդգրկվելու մասին տեղեկացել եմ նիստի ընթացքում մամուլից
- Հայաստանի կառավարության նախաձեռնությունը կխաթարի ՄԻՊ անկախությունը․ Freedom House
- Պատերազմի օրերին ՄԻՊ գրասենյակն, իրավամբ, արեց անհնարինը․ Լևոն Բաղդասարյան
- Գոհար Մելոյան. ՄԻՊ աշխատակազմի ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ ԱԺ ուղարկված նախագիծն առերևույթ հակասահմանադրական է
- Արման Սաղաթելյան. Դուք հիմար եք. ՄԻՊ-ը միակն է լինելու, ով ձեզ հետո պաշտպանելու է...երևի
- Կառավարությունը որոշել է «պատժել» ՄԻՊ-ին լավ աշխատանքի համար. Տարոն Սիմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան