ՄԻՊ-ի ֆինանսավորմանը վերաբերող նախագիծը նախ պետք է անցներ ՍԴ փորձաքննության․ Լարիսա Ալավերդյան
ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորման փոփոխությանը վերաբերող Կառավարության նախագիծը նախ և առաջ պետք է անցներ Սահմանադրական դատարանի փորձաքննության։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
«Նախագիծը վերաբերում է սահմանադրական իրավունքի փոփոխությանը։ Այսպիսի նախագծերը պետք է անցնեն սահմանադրական դատարանի փորձաքննության»,- նշեց նա։
Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ, պետք է նաև հստակեցնել, որ փոփոխությունը կրճատման մասին չէ, թեև բոլորն այն որպես կրճատում են ընկալել՝ այն պարզ պատճառով, որ եթե խոսքը գնար ֆինանսական բարձրացման մասին, ապա օրենքի որևէ փոփոխություն, այն էլ սահմանադրական օրենքի, պետք չէր անել։
Մարդու իրավունքների առաջին պաշտպանի գնահատմամբ՝ Կառավարությունը նման փոփոխությամբ մի նպատակ է հետապնդում․ «Կառավարության կողմից փորձ է արվում խաթարել ՄԻՊ հաստատության ֆինանսական անկախության երաշխիքները։ Սա է բնութագիրն այս օրենքի նախագծի»։
Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ Մարդու իրավունքների պաշտպանն ու իր թիմը ցուցաբերել են քաղաքացիական դիրքորոշում և գործել՝ պրոֆեսինալ դաշտում, ինչը, մեղմ ասած, դուր չի եկել իշխանական կողմին։
«Մնալով մարդու իրավունքների պաշտպանության դաշտում, ՄԻՊ-ն անդրադառնում է Ադրբեջանի կողմից ցեղասպանական ագրեսիայի միջոցով Արցախի և ՀՀ մարդու իրավունքների զանգվածային և քրեորեն հետապնդվող հանցագործություններին։ ՄԻՊ-ը դրսևորել է իրեն սկզբունքային պետական մարմին։ Պատահական չեն նաև իմքայլական պատգամավորների գռեհիկ հարձակումները՝ հատկապես սոցցանցերում»,- ասաց Ալավերդյանը։
Նրա խոսքով, այս ամենը մի բան է նշանակում՝ ՄԻՊ-ը մնալով իր դիրքերում, որևէ առումով դուրս չգալով իր լիազորությունների սահմանից, իր գործողություններով հակասում է այսօրվա իշխանության քաղաքականությանն ու չի բացառում նաև՝ ռազմավարությանը։
Հարակից հրապարակումներ`
- Վարդևանյան. Իշխանությունը պետք է ՄԻՊ հաջողությունը զրոյացնի
- Թաթոյան. Կառավարությունից ասացին, որ ՄԻՊ-ն այլևս չի հրավիրվում կառավարության նիստերին
- Թաթոյան. ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորման կրճատման նախագիծն օրակարգում ընդգրկվելու մասին տեղեկացել եմ նիստի ընթացքում մամուլից
- Հայաստանի կառավարության նախաձեռնությունը կխաթարի ՄԻՊ անկախությունը․ Freedom House
- Պատերազմի օրերին ՄԻՊ գրասենյակն, իրավամբ, արեց անհնարինը․ Լևոն Բաղդասարյան
- Գոհար Մելոյան. ՄԻՊ աշխատակազմի ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ ԱԺ ուղարկված նախագիծն առերևույթ հակասահմանադրական է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան