
«Լիդիան Արմենիան»-ն հերքում է ադրբեջանական ԶԼՄ-ների լուրերը
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարում է՝ իրականությանը չեն համապատասխանում ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրերը, ըստ որոնց ընկերությունը հայտ է ներկայացրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի հանքերի շահագործման համար:
««Լիդիան Արմենիան» ստիպված է արձագանքել ընկերության վերաբերյալ հերթական անհեթեթությանը, որը տեղ է գտել ադրբեաջնական մամուլում: Այժմ նրանք լուրեր են տարածում, թե իբր «Լիդիան Արմենիան» հայտ է ներկայացրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի հանքերի շահագործման համար: Սա իհարկե չունի և երբևէ չի կարող ունենալ որևէ կապ իրականության հետ»,- մասնավորապես նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։