Քաղաքագետ. Սյունիքի անվտանգության երաշխավորը Նիկոլ Փաշինյանի Հայաստանը չէ ամենևին
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը, անդրադառնալով Ադրբեջանի զորավարժություններին ու դրանց թիրախում Սյունիքը լինելու մասին մտահոգություններին, գրում է.
«Սյունիքի ճակատագրով անհանգստությունը տեղին է միշտ, բայց վախն ու խուճապային տրամադրությունները ուղղակի զարմացնում են։
Հիշեցման կարգով։ Հոկտեմբերի կեսերին ռազմաճակատի հարավային ուղղությամբ որոշակի անհանգստացնող զարգացումներ տեղի ունեցան, որոնց թվում՝ Մեղրիի ուղեկալի հետ կապված միջադեպը, հուսով եմ, չեք մոռացել։ Համարյա միաժամանակ, երևի լրիվ պատահական, Բաքվում ապրող Իլհամ Հեյդարիչի ննջարանի պատուհանների տակ, Կասպից ծովում Կալիբրներով զինված ռուսական ծովային դեսանտը զորավարժություններ սկսեց։ Ալիևը մի քանի օր Թուրքիայից տուն չէր գալիս, էկրաններին էլ չէր երևում։
Իրանն իր հերթին բավականին մեծաթիվ ուժեր տեղափոխեց սահմանային գոտի։ Հոկտեմբերի 20֊ին և 21֊ին ադրբեջանցիներն ու թուրքերը բացահայտ անհանգստանում էին, թե ինչո՞ւ են իրանցիները կենտրոնացրել այդքան մեծաքանակ զորակազմ՝ 80 ֊ից ավելի տանկերով, 400֊ից ավել հետևակի մեքենաներով և այլ զրահատեխնիկայով, գետանցման համար մոբիլ կամրջակապ տեխնիկայով, որ մարտական պատրաստության վիճակով կանգնած էր Արաքսի ափին, իսկ Զանջանում տեղակայված իրանական ՀՕՊ ստորաբաժանումները արդեն թիրախներ ունեին ադրբեջնական տարածքում։
Հոկտեմբերի 19֊ից էլ ռուսական դրոշները և ռուսական զորքերի հայտնվելը Մեղրիում հաստատվում է բազմաթիվ տեսանյութերով։
Այսպիսով, եկեք մեկ արձանագրում անենք, ինչ֊որ առումով, մեզ համար գուցե շատ ցավալի։ Սյունիքի անվտանգության երաշխավորը Նիկոլ Փաշինյանի Հայաստանը չէ ամենևին։ Ի դեպ, Սյունիքում խոշոր հաշվով Փաշինյանի կառավարությունը որևէ իրական իշխանություն հիմա չունի, ոչ էլ լուրջ հանրային աջակցություն»։
Սյունիքի ճակատագրով անհանգստությունը տեղին է միշտ, բայց վախն ու խուճապային տրամադրությունները ուղղակի զարմացնում...
Опубликовано Balyan Vardan Пятница, 12 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Բալյան. Մոտենում ենք սահմանագծի, երբ սրանց հեռացնելու բոլոր միջոցները դառնում են սահմանադրական
- Վարդան Բալյան. Կորուստները անհնարին պետք է լինեին, եթե անգիտությամբ կամ դիտավորությամբ չարվեին կոպտագույն սխալներ
- Վարդան Բալյան. Ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը ակնհայտորեն շահագրգիռ է Փաշինյանի իշխանության մնալու հարցում
- Վարդան Բալյան. Հայրենասիրությունը վտանգավոր համարողներին քաղաքականության լուսանցք նետելը հրամայական է