
Փաշինյանը ցուցարարներից աննկատ հեռացել է նախագահի նստավայրից
Նիկոլ Փաշինյանը լքել է նախագահի նստավայրը՝ շրջանցելով Դեմիրճյան փողոցը, որտեղ իրեն էին սպասում «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքի ներկայացուցիչները:
Մինչ այդ ցուցարարներին հաջողվել էր մոտենալ ՀՀ նախագահի նստավայրի տնտեսական դարպասների մոտ, որտեղից նստավայր էր մուտք գործել Նիկոլ Փաշինյանի շարասյունը:
Ցուցարարների ներկայացուցիչներ ՀՅԴ ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը և ՀՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը հայտնեցին, որ իրենց հաջողվել է խնդիրը կատարել, մասնավորապես, թույլ չեն տվել «դավաճանին ազատ տեղաշարժվել Երևանում՞:
Նրանք հայտնեցին, որ այսօրվա ակցիան ավարտված են համարում, սակայն շարունակելու են պայքարը մինչև Փաշինյանի հեռացումը:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանին սպասարկող մեքենաների շարասյունը սողոսկեց նախագահի նստավայր
- Նախագահի նստավայրի մոտ բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել