Christie’s-ը վաճառքի կհանի Պիկասոյի երկու կտավ
Լոնդոնում վաճառքի կհանվեն Պիկասոյի վրձնին պատկանող երկու կտավ: kulturomania.ru-ի հաղորդմամբ, վաճառքը կիրականացնի Christie’s աճուրդի տունը մարտի 23-ին:
Լոտերից մեկը «Մանյակով մերկ պառկածը» կտավն է, որը ստեղծվել է 1932 թվականին: Այն գնահատվում է 9-15 միլիոն ֆունտ սթեռլինգ: Մյուսը՝ «Սև բազկաթոռին նստած կինն» է, որի գինը տատանվում է 6-ից 9-ը միլիոնի միջև:
Աճուրդի ղեկավարի խոսքով՝ երկու նկարներն էլ պատմում են 20-րդ դարի մեծ վարպետներից մեկի գեղարվեստական զարգացման մասին:
«Երկու դիմանկարները երկու մեծ մուսաների պատկերների մի տեսակ «կվինտեսենցիան» է», - ասում են աճուրդների տանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին