ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:48 13/03/2021 Հայաստան

«168 Ժամ». Հարցման արդյունքները ցույց են տվել մեր հասարակության ախտորոշումը

«168 Ժամ» թերթը գրում է.

«Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ փետրվարի 8-16-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի 1510 քաղաքացիների շրջանում անցկացվել են հարցումներ, որոնք պարունակում են չափազանց տխուր, իրականում ողբերգական պատկեր:

Դա չի վերաբերում հարցման այն արդյունքին, որի համաձայն՝ հարցվածների 45 տոկոսը կարծում է, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ, ոչ էլ անգամ այն սահմռկեցուցիչ տվյալին, որ տեղի ունեցած աղետալի իրադարձություններից հետո հարցվածների 33 %-ը պատրաստ է ընտրություններում քվեարկել իշխող քաղաքական ուժի օգտին։

Դրանք, իհարկե, մտահոգիչ ցուցանիշներ են, որոնք վկայում են մեր հասարակության ոչ համարժեքության և տեղի ունեցածից անհրաժեշտ հետևություններ անել չկարողանալու մասին։ Շատ ավելի սարսափելի են հարցման այն արդյունքները, որոնք արտահայտում են հասարակության համար խնդիրների ու առաջնահերթությունների կարևորությունը։

Երբ հարցվածներին խնդրել են մատնանշել Հայաստանի առջև ծառացած ամենալուրջ խնդիրը, պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ՝ քաղաքական անկայունություն՝ 12 %, տնտեսություն և գործազրկություն՝ 11 %, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն՝ 9 %, Զինված ուժերի բարեփոխման անհրաժեշտություն՝ 8 %, Կառավարության վատ աշխատանք՝ 6 %, Գերիներին վերադարձնելու անհրաժեշտություն՝ 6 %, Տարածքային և սահմանային խնդիրներ՝ 5 %, Հայաստանի ազգային անվտանգություն՝ 3 %։

Այս հերթականության ամենասահմռկեցուցիչ ցուցանիշն այն է, որ, ըստ կարևորության՝ գերիների վերադարձի հարցը գտնվում է նշված ութ խնդիրներից միայն վեցերորդ տեղում։ Եթե իրերը կոչենք իրենց անուններով, իրականում սա ոչ թե սովորական հարցման արդյունք է, այլ մեր հասարակության ախտորոշումը։ Որևէ առողջ հասարակությունում գերիների վերադարձը պետք է լիներ բոլոր առաջնահերթությունների առաջին հորիզոնականում։

Դա կվկայեր այդ հասարակության հումանիզմի, հանրային գնահատման սանդղակում մարդու արժևորման մասին։ Եթե գերիների վերադարձը մեզ համար թիվ մեկ գերակայությունը չէ, նշանակում է՝ մենք՝ որպես հասարակություն, զրկված ենք ամենամարդկային այն հատկանիշից, որին անվանում են էմպաթիա՝ ապրումակցում։ Սա մեր անհատական ու հավաքական էգոիզմի արտահայտությունն է, որը ցույց է տալիս, որ մենք՝ որպես հասարակություն, չունենք միմյանց մասին հոգ տանելու, կողքինների ցավն ու տառապանքը կիսելու պարզ, մարդկային կարողություն։

Փոխարենը՝ մեզ համար կարևոր են այն գործոնները, որոնք հանգում են տնտեսական բարեկեցությանը, հարցվածները՝ որպես թիվ մեկ հիմնախնդիր, նշել են քաղաքական անկայունությունը, որն ուղղակիորեն ազդում է տնտեսական կյանքի վրա, իսկ ահա առաջնահերթությունների երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է տնտեսության ու գործազրկության մասին մտահոգությունը։

Այսինքն՝ որպես հասարակություն, մեզ համար կարևոր է նյութականը, փողը, որի համեմատ ոչ թե՝ երկրորդական, այլ՝ վեցերորդական պլան է մղվում թշնամական գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձման հարցը։ Այդքանից հետո պետք չէ զարմանալ, որ տարածքային և սահմանային խնդիրներն ու  Հայաստանի ազգային անվտանգությունն ամենաքիչն են հուզում հարցվածներին, այն դեպքում, երբ Հայաստանի տարածքներն ու սահմաններն ամեն օր գտնվում են իրական վտանգի առաջ, իսկ Հայաստանի անվտանգությունը խոցելի է առավել, քան երբևէ։

Այս հարցումները՝ փոքր ընտրանք ունենալով, այդուհանդերձ վկայում են մեր հանրային գիտակցության ու արժեհամակարգի խորն անկման մասին։ Նաև այդ անկումն է հնարավոր դարձրել պատերազմում մեր պարտությունը ու հասարակության հեշտ հարմարվողականությունը հայրենիքի կորստին ու նոր կորուստների սպառնալիքին։

Իրականում իր նշանակությամբ ու վտանգավորությամբ սա շատ ավելի անդառնալի պարտություն է, քան անգամ արցախյան պատերազմում կրած մեր պարտությունը։ Սա նշանակում է, որ մենք պարտվել ենք՝ որպես արժեքային համակարգ ունեցող հասարակություն, ու իսկապես վերածվել ենք «ժողովրդի», որին հղում անելով՝ «ժողովրդի իշխանությունը» Հայաստանի հետ անում է այն, ինչ չէին կարող երազել մեր հավաքական թշնամիները՝ միասին վերցրած։

Մենք պարտվել ենք փողին՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստով, մենք նյութականն ավելի բարձր ենք դասում, քան բոլոր այն արժեքները, առանց որոնց տարածքը չի կարող՝ պետություն, մարդիկ էլ՝ հասարակություն դառնալ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:58
Բագրատ Սրբազանի այցը Իրան կրում է մասնավոր բնույթ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն այցը կրում է մասնավոր բնույթ։ ԱՅս մասին նշում են «Սրբազան պայքար»...
Աղբյուր` Panorama.am
12:52
Ակադեմիկոսը պարզաբանում է՝ արդյոք վտանգավոր է լողալ Սև ծովում տանկերի կործանումից հետո
Լողալու ժամանակ Սև ծովում թափված մազութի հետ շփումը կարող է վտանգավոր լինել։ Այս մասին РБК-ի հետ զրույցում զգուշացրել է Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ալիևն ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարարին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին:  Այս մասին հայտնում են ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
12:22
«Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նիկոլը խոնարհաբար կատարեց իր կիրթ ու կառուցողական գործընկեր իլհամի երեք հրահանգ». Արթուր Խաչատրյան
«Ի՞սկ նիկոլը։ Ինքը բոլոր զիջումները ներկայացնում է որպես Հայաստանի խոշորագույն նվաճումներ․․․»
Աղբյուր` Panorama.am
12:09
Կառավարությունից դեռ չեն հստակեցնում՝ կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանը Թրամփի երդմնակալությանը, թե՝ ոչ
Sputnik Արմենիայի հարցին պատասխանել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը
Աղբյուր` Panorama.am
12:04
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի
Հայաստանի ԵՄ դիտորդական առաքելությունը, ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ, հունվարի 17-ին հյուրընկալել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ...
Աղբյուր` Panorama.am
11:54
ՔՊ-ական պատգամավոր. Բաքվում մեկնարկած դատավարությունն անհանգստություն և խորը մտահոգություն է առաջացնում
«Մոտ օրերս հանդիպումներ կունենամ ոլորտային մասնագետների և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ՝ ներկա իրավիճակը գնահատելու և անելիքները հստակեցնելու նպատակով»։
Աղբյուր` Panorama.am
11:47
Այցերի ընթացքում արձանագրվում են զորակոչի շրջանակում զորակոչիկների իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրներ
Ձմեռային զորակոչի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 17-ին այցելել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը
«Նրանք, ովքեր այս ամենին նպաստել են կամ կազմակերպել, ապա չունեն ոչ միայն հայ, այլև մարդ կոչվելու իրավունք»
Աղբյուր` Panorama.am
11:25
Հունվարի 20-ից կմեկնարկի ԱԺ հերթական նիստերը, օրակարգում՝ 31 հարց
Ազգային ժողովի խորհրդի նիստում, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ՀՅԴ Բյուրո. Ադրբեջանը փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը
«Դաշնակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլորի հետ, ովքեր կիսում են այս մոտեցումները և պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ և անվտանգ Հայաստանի ու Արցախի»
Աղբյուր` Panorama.am
11:04
Australian Open. Խաչանովը պարտվել է երրորդ շրջանում
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում պարտվել է ամերիկացի Ալեքս Միխելսենին։ Խաղը...
Աղբյուր` Panorama.am
10:54
Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու։ «Ծանրամարտի...
Աղբյուր` Panorama.am
10:49
Երևանում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Հունվարի 17-ին, ժամը 19:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի և Ա․ Հովհաննիսյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
10:23
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի պահվող գերիների համար
Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին. Աբրահամյան
«Որքան էլ, որ հայաստանյան իշխանությունն առավելագույն խոնարհություն և պատրաստակամություն է դրսևորում Բաքվի պահանջների կատարման հարցում,...
Աղբյուր` Panorama.am
09:54
Աշոցքի տարածաշրջանում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մաhաgել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը
Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը։ Նա օժանդակել է Սևանի Վազգենյան դպրանոցի կայացմանը: Հովանավորել է Գյումրիում հանրակրթական...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը
Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան իտալական «Նապոլիից» տեղափոխվել է ՊՍԺ։ 23-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». Ե՞րբ, որտե՞ղ ու ինչպե՞ս է պայթելու կուտակված դժգոհությունը
«Փաստ» թերթը գրում է. «Տարին մեկնարկել է չափազանց մեծ ներքին լարվածությամբ: Ու հարցն այն չէ միայն, որ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն իրականում դիկտատոր է, ում ներս մտնելիս ենթակաները պետք է ոտքի կանգնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ձվածեղ պատրաստելով թափանցիկ կառավարություն ձևավորելու իմիջի կառուցմամբ զբաղված Նիկոլ Փաշինյանն...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». Փաշինյանը շարունակում է երկու լարի վրա խաղալ
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ կեսօրին կառավարությունը հաղորդեց, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Փաշինյանը «խլեշ է անում» տղաների հասցեին՝ վստահ, որ դրա համար էլ պատասխան չի ստանալու
«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը գործնականում անձնական խոր վիրավորանք հասցրեց բանակային...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». Եվս մեկ խորհուրդ, այն էլ Փաշինյանի նախագահությամբ
Ի՞նչ բարեփոխումներ պետք է համակարգի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Փաշինյանի վախերը գնալով անհավանական չափերի են հասել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վերջին ժամանակների ակտիվությունից կարելի է...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Փաստ». Ինչու է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Որպես պարգևատրում արժանացել է ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող պաշտոնի նշանակմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետը,...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով և...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Արտախորհրդարանական ուժերը հաջորդ շաբաթ հրավիրվել են խորհրդարան՝ նախաձեռնությունը ներկայացնելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵՄ անդամակցության նախաձեռնությունը հաջորդ շաբաթ կքննարկվի Ազգային ժողովի մեկնարկելիք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}