Արման Թաթոյան. Նախագիծն ԱԺ-ում ընդունվելու դեպքում անհապաղ դիմելու եմ ՍԴ
ՄԻՊ աշխատակազմի ֆինանսավորման կրճատումը բացասաբար կանդրադառնա ՄԻՊ գրասենյակի A կարգավիճակի վրա, կնպաստի ՀՀ ՄԻՊ գրասենյակի դեմ հավաստագրման վերանայման գործընթացին, ինչին այդքան ձգտում է Ադրբեջանը։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, նշելով, որ այդ կարգավիճակը հնարավորություն է տալիս ընտրվել ու ընտրել Մարդու իրավունքների միջազգային հաստատությունների ղեկավար մարմիններում։
«Մենք այսօր տարբեր հաստատությունների ղեկավար մարմիններում ենք»,- ասաց ՄԻՊ Թաթոյանը՝ նշելով, որ դա հնարավարություն է տալիս ելույթ ունենալ այնպիսի ամբիոներում, որից զրկված են B կարգավիճակ ունեցող ՄԻՊ գրասենյակները, ինչպես օրինակ Ադրբեջանի ՄԻՊ հաստատությունն է։
«Եթե մենք չունենայինք A կարգավիճակ, ապա չի բացառվում, որ Ադրբեջանի՝ մեր դեմ ներկայացրած բողոքները հաջողության կհասնեն։ Ես պետք է ասեմ, որ ՄԻՊ-ի հաստատությունը որքան ուժեղ է, այնքան բարձր է երկում ժողովրդավարությունը։ Ես ուզեմ, թե չուզեմ, հարցը միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է։ Դուք տեսաք, թե ինչպես էր Freedom House-ն արձագանքել»,- ասաց պաշտպանը։
Թաթոյանը չի բացառում, որ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը կընդունվի ԱԺ-ում, կարծում է՝ այն քաղաքական որոշման արդյունք է։
«Սա ակնհայտ հակասահմանադրական նախագիծ է։ Այն ընդունվելու դեպքում անհապաղ դիմելու եմ Սահմանադրական դատարան, որպեսզի վիճարկվի սահմանադրականությունը, ավելին՝ միանգամից միջնորդելու եմ կասեցնել այդ դրույթը, քանի որ այն խնդիրներ է առաջացնելու երկրի իրավական անվտանգության ու ժողովրդավարության համար»,- ասաց նա՝ ավելացնելով, որ կսպասի նաև միջազգային կազմակերպությունների, հաստատությունների եզրակացություններին։
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյանը՝ իշխանություններին. Դադարեցրե՛ք խայտառակել Հայաստանը
- Արման Թաթոյան. Նախագիծը համարում եմ խտրական
- Թաթոյան. ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորման կրճատման նախագիծն օրակարգում ընդգրկվելու մասին տեղեկացել եմ նիստի ընթացքում մամուլից
- Հայաստանի կառավարության նախաձեռնությունը կխաթարի ՄԻՊ անկախությունը․ Freedom House
- Պատերազմի օրերին ՄԻՊ գրասենյակն, իրավամբ, արեց անհնարինը․ Լևոն Բաղդասարյան
- Գոհար Մելոյան. ՄԻՊ աշխատակազմի ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ ԱԺ ուղարկված նախագիծն առերևույթ հակասահմանադրական է
- Արման Սաղաթելյան. Դուք հիմար եք. ՄԻՊ-ը միակն է լինելու, ով ձեզ հետո պաշտպանելու է...երևի
- Կառավարությունը որոշել է «պատժել» ՄԻՊ-ին լավ աշխատանքի համար. Տարոն Սիմոնյան