27 բնակիչ ունեցող Լեռնագյուղում ավագանի են ընտրել
Թիվ 33 ընտրատարածքի` 27 բնակիչ ունեցող Լեռնագյուղի համայնքի թիվ 33/1ընտրական տեղամասում ավագանու 5 անդամի համար մրցակցություն էր ծավալվել առաջադրված 6 թեկնածուների միջև:
Շիրակի մարզպետարանի պաշտոնական էջի հաղորդմամբ, առաջադրված 4 թեկնածուները ՀՀԿ անդամ են, Նորիկ Մարտիրոսյանը և Կոմիտաս Առաքելյանն` անկուսակցականներ:
Արդյունքում առաջադրված թեկնածուները ստացել են հետևյալ կողմ ձայները`
Ալբերտ Գերասիմի Առաքելյան - 1982թ – 3 կողմ
Կոմիտաս Գերասիմի Առաքելյան – 1972թ – 2
Լուսինե Ժիլբերտի Բարսեղյան – 1975թ - 4
Նորիկ Լուկաշենի Մարտիրոսյան – 1959թ – 1
Անդրանիկ Հրանտի Մինասյան – 1991թ – 3
Հրանտ Ժորայի Մինասյան – 3:
Ընտրությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող բոլոր 21 հոգին, անվավեր քվեաթերթիկների թիվը` 0:
Ըստ նախնական տվյալների առավել թվով շատ կողմ ձայն հավաքած թեկնածուները կդառնան ավագանու անդամներ: Ըստ աղբյուրի, ավագանու ընտրությունները ևս անցել են նորմալ, առանց խախտումների և միջադեպերի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում